Շոու-բիզնես

Ռիհանան 5 մլն դոլար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Երգչուհի Ռիհանայի Clara Lionel հիմնադրամը 5 մլն դոլար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, գրում է Fox News-ը։

Հիմնադրամի հայտարարության համաձայն՝ միջոցները կուղղվեն Direct Relief, Partners In Health, Feeding America հիմնադրամներին, Փրկության միջազգային կոմիտեին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVID-19-ի արձագանքման հիմնադրամին և այլ կազմակերպությունների։

Հաղորդագրությունում նշվում է, որ անհրաժեշտ է օգնության ձեռք մեկնել մասնավորապես «մեկուսացած և աղքատ համայնքներին՝ նրանց, ովքեր ամենաշատը կտուժեն համավարակի հետևանքով»։

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 338 000-ը, ավելի քան 14 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 99 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:

Կարդացեք նաեվ

Արփի Գաբրիլեյանն ընկերուհու հետ սրճարանից տեսանյութ է հրապարակել

Irina Abovyan

Ամբողջովին միանման հագնված Մարիամ Մելիքյանն ու դուստրը նորաձևությունից մոտ 5 տարի հետ են մնացել

Irina Abovyan

Նունե Եսայանը` ծննդյան 51-ամյակի մասին

Irina Abovyan

Կլորիկ փորիկով Աննա Դովլաթյանը ամառային գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել

Irina Abovyan

Օլյա Հակոբյանի և Աբել Աբելյանի որդու 7-ամյակի խնջույքն ու ցանկալի նվերները

Irina Abovyan

Փորձեք կռահել, թե որ ամենասեքսուալ ու գեղեցիկ հայ դերասանուհու մանկության լուսանկարն է սա

Irina Abovyan