Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսնում ենք, որ հրադադարը ամբողջովին չի պահպանվում. Սերգեյ Լավրով

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել և ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի գերեզմանին։ 

Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական կայքը, Մնացականյանի այցի շրջանակներում ՌԴ ԱԳՆ-ում կայանալիք բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության ողջ շրջանակը, արտաքին քաղաքական փոխգործակցությունը ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ- և ԱՊՀ-ի գծով, դիրքավորումը ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում և այլ միջազգային հարթակներում: Տեղի կունենա մտքերի առարկայական փոխանակում միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ։ Կքննարկվի Ռուսաստանի ԱԳՆ-ի և Հայաստանի ԱԳՆ-ի միջև 2020-2021 թթ. խորհրդատվությունների ծրագրի իրականացման ընթացքը:

Երկխոսության առանցքային թեմաներից մեկը կդառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրի քննարկումը։ 2020թ. հոկտեմբերի 9-10-ը Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների զարգացման նպատակով կշարունակվի երկխոսությունը հակամարտության գոտում լարվածության թուլացման և առարկայական բանակցային գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծման շուրջ, այդ թվում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Կարդացեք նաեվ

Ես հավատում էի քեզ, Աննա, հարգում էի ու գնահատում, բայց․ հերթական դիպուկ անդրադարձը պայթեցրեց

Irina Abovyan

Թուրքայի սպառնալիքները տեսականից գործնական դառնալու մեծ հավանականություն ունեն

Irina Abovyan

Դ․ Տոնոյանը հիշեցնում է․․․ Ի՞նչն է կատաղեցնում Անկարային ու Բաքվին

Irina Abovyan

ԱՄԵՆԱՏԽՈՒՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը

Irina Abovyan

«Այժմ կտեսնենք, թե ոստիկանությունն ինչ գործողություններ է ձեռնարկելու, և քաղաքացին իրավունք ունի՞ արդյոք ՀՀ-ում խաղաղ հավաք անելու և պայքարելու իր իրավունքների համար». Լուսինե Սահակյան

Irina Abovyan

Փաշինյանն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել․ Բելառուսի նախագահը շուտափույթ ապաքինում է մաղթել Նիկոլ Փաշինյանին

Irina Abovyan