Քաղաքականություն

«Եթե ուզում եք լավ բան անեք, ով մի հատ տղա ունի ու ծնող է կորցնում, բերեք բանակն այդ մարդկանց համար անենք 1,5 տարի».

կորցնելուց հետո տարի ու կես պիտի ծառայեի: Շատ դժվար էր, որպես տան մեծ, երեխեքը փոքր են ու դու պիտի գնաս բանակ՝ երեխաներին թողնելով բախտի քմահաճույքին, 5 երեխա էինք: Շատ դժվար էր: Բայց երբ տղան գնում է բանակ, հոգեբանորեն պիտի պատրաստվի, տան մեծն է: Նման դեպքերում կարելի է  տալ 40 օր՝ սգից դուրս գա: Ես ասում եմ, որ ինչ դժբախտ առիթ էլ լինի՝ 40 օրը հերիք է»,- ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ասաց ԲՀԿ պատգամավոր Սողոմոն Սողոմոնյանը:

Հիշեցնենք, հանձնաժողովում քննարկվում է «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Փամբուխչյանի հեղինակած՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է, որ զորակոչի ընթացքում, երբ մահանում է զորակոչիկի ընտանիքի անդամը, իր դիմումի համաձայն նախարարությունն իրավունք ունենա 6 ամիս տարկետում տալ:

Անդրանիկ Քոչարյան Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը 6 ամսվա փոխարեն 40 օր տարկետում տալու հետ կապված խնդիր էր տեսնում. «40 օրը կարող է գալ ու զորակոչն ավարտված լինի, դուք ի՞նչ իրավակարգավորում եք այդ դեպքում տեսնում»:

Գաբրիել Բալայան ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանն ասաց, որ սկզբունքորեն դեմ չեն, որ 6 ամիս տարկետում տան զորակոչիկին ու նման իրավակարգավորում սահմանեն, բայց խնդրահարույց հարցեր կան. «Այս ձեւաչափով ներքին հակասություններ են լինելու: Այսօրվա գործող ձեւաչափով մենք տալիս ենք 5 օր, եթե հարազատի մահ է տեղի ունենում, մենք ընդունում ենք, որ կա օրենքի բաց, բայց 6 ամիսը բավական երկար ժամկետ է»:

Կարդացեք նաև Մենք արդեն կարող ենք զենք ձեռք բերել ՀԱՊԿ անդամ երկրներից՝ ավելի արտոնյալ պայմաններով՝ հետեւելով նաեւ գնագոյացմանը «Բանակը սենց ժժմում եք սաղ, տղե՛րք, բանակին մի քիչ քիչ կպեք». Սասուն Միքայելյանը բարկացավ Նորակոչիկի մայրը ծննդաբերելիս մահացել է. դեպքը ստիպել է օրենքի նախագիծ բերել՝ եթե զորակոչիկի մայրը կամ հայրը մահացավ՝ 6 ամիս տարկետում կտան Բալայանն ասաց, որ մի քանի այլ տարբերակ են ՊՆ-ում քննարկել. «Եթե հանձնաժողովը համաձայնություն տվեց, կարող ենք այս նախագծի վրա էլի աշխատենք, հավասարության սկզբունքը պահենք:

Օրինակ, մենք որոշենք օրերի քանակ ե՛ւ ծառայության իրավիճակի համար, ե՛ւ այս իրավիճակի համար, երբ դեռ նորակոչիկը չի գնացել բանակ: Եթե զորակոչի ընթացքում է դեպքը տեղի ունենում ու քաղաքացին ունի ծանուցում դեպքից հետո ներկայանալու, մենք կարող ենք այդ ծանուցումը չեղարկել ու երկրորդը տալ, ինքը վիճակահանությանը գա մասնակցի, իմանա ուր է գնալու, բայց իր զինծառայությունը սկսի դեպքից 40 օր հետո: Բայց երբ զորացրման ժամկետը գա, ինքը 40 օր հետո է զորացրվելու, որ հավասարության սկզբունքը պահվի»: Սասուն Միքայելյան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն առաջարկեց. «Եթե ուզում եք լավ բան անեք, ով մի հատ տղա ունի, ծնող է կորցնում, բերեք բանակն այդ մարդկանց համար անենք 1,5 տարի, իմանանք այդ ընտանիքին օգուտ ենք տվել: Պլյուս դրան, ով ծնող է կորցրել, թող մի ամիս մարտական հերթապահության չգնա, հոգեբանն իր հետ աշխատի: Դա կլինի նորմալ»:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ դրանք ապագային միտված փոփոխություններ են:

Արմեն Փամբուխչյան Առաջարկվեց Արմեն Փամբուխչյանին նախագիծը 2 ամսով հետ կանչել, քննարկել, նորից մշակել: Նա համաձայնեց ու նախագիծը հետաձգվեց:

Կարդացեք նաեվ

Քիմը Չդիմացավ և խոսեց Իսրաելից:Արժանի Պատիժ

Irina Abovyan

Ալիևը թող սպասի, որ Բաքվում մի Թեհլերյան իր գործը կանի. Ռուբեն Սասունցի

Irina Abovyan

Իմ կարծիքով սրանց պլանը հետևյալն է. վազգենը գալիս է, ինչից հետո…Արթուր Միրզոյանի ուշագրավ գրառումը

Irina Abovyan

Քոչարյանի գործի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխաններն արդեն տրվել են․ հայտարարություն

Irina Abovyan

ԱԱԾ-Ն ԲԱՑԱՀԱՅՏԵՑ․Նախկին ՀՀԿ պատգամավորը և Կաքավաձորի նախկին ղեկավարը խոշոր չափերով պետական միջոցներ են հափշտակել․Բացառիկ Կադրեր

Irina Abovyan

Օրացույց. 22-ը Ապրիլի.Դաժան ծեծի ենթարկվեց Աշոտ Մանուչարյանը (տեսանյութ)

Irina Abovyan