Շոու-բիզնես

«Մի սահմանափակում կա, որը բոլորս շատ ծանր ենք տանում»․ Սիլվա Հակոբյանը՝ մեկուսանալու բայց դրական տրամադրված լինելու մասին

«Մի սահմանափակում կա, որը բոլորս շատ ծանր ենք տանում»․ Սիլվա Հակոբյանը՝ մեկուսանալու բայց դրական տրամադրված լինելու մասին

Արտակարգ դրության այս ընթացքում երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանիքի հետ խիստ հետևում է բոլոր կանոններին։ Նրանք իրենց առօրյայում մի շարք սահմանափակումներ են արել։

«Պասիվ առօրյայի անցնելն իմ դեպքում բավականին հեշտ ստացվեց։ Դստերս ծննդից հետո ես ժամանակիս մեծ մասն իրեն եմ նվիրում, իր կողքին եմ լինում։ Սա է պատճառը, որ տնային, հանգիստ գրաֆիկի անցնելը թեթև ընդունեցի»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց երգչուհին՝ խոսելով իրենց ընտանեկան առօրյայի և ամենաբարդ սահմանափակման մասին։

«Հյուր գնալը բացառել ենք։ Տատիկներն ու պապիկն են գալիս Միլային տեսնելու, որովհետև շատ են կարոտում։ Այս ամենը շատ վատ է, բայց իր հետ լավ կողմ էլ բերեց՝ հիմա ամուսինս տանն է։ Կարծում եմ՝ շատերն այս խնդիրն ունեին և՛ իրենց ծանրաբեռնված լինելու, և՛ ամուսինների աշխատանքի բերումով։ Հիմա ընտանեկան շատ ավանդույթներ հետ վերադարձան՝ միասին ընթրում ենք, շատ ժամանակ ենք անցկացնում իրար հետ, հետաքրքիր զբաղմունքներ ենք մտածում։ Ես այն կանանցից եմ, որոնք ամուսնու բացակայությունից հաճախ են դժգոհում։ Կատակելով ամուսնուս ասում եմ, որ արդեն վատ եմ սովորել նոր իրավիճակին»,-ասաց Սիլվան։

Երգչուհին նշեց, որ փորձում են հնարավորինս հետևել կանխարգելիչ միջոցներին, այդ թվում՝ տանը մնալու և շփումները խիստ սահմանափակելու հորդորներին․ «Իհարկե, բալիկիս դեպքում անհնար է ողջ օրը միայն տանը լինել։ Փոքրիկների համար շատ կարևոր է մաքուր օդ շնչելը։ Մենք անպայման դուրս ենք գալիս և զբոսնում, թեկուզ միայն բակում։ Բալիկներն օրվա ընթացքում գոնե 1.5-2 ժամ պետք է մաքուր օդ շնչեն։ Մեկ ժամ բակում կամ պատշգամբում ենք լինում։ Տանն էլ ենք խիստ խնամք սահմանել։ Իր իրերը հաճախ ախտահանում ենք, բոլորս ալկոգել ենք օգտագործում։ Մի սահմանափակում կա, որը բոլորս շատ ծանր ենք տանում՝ դա Միլային համբուրելն է։ Փորձում ենք դստերս քիչ համբուրել»։

Սիլվան ասաց, որ իրենց ամբողջ օրը դուստրն է զբաղեցնում և ձանձրանալու վայրկյան չեն ունենում։

«Իմ ամբողջ օրն ու ժամանակը Միլայինն է, նա այնպիսի երեխա է, որ ամբողջ օրդ կարող է լցնել։ Իր հետ չեմ ձանձրանում ու հագեցած օր եմ ունենում։ Նաև ֆիլմ դիտելու մշակույթը մտավ մեր առօրյա։ Հիմա շատ-շատ ֆիլմեր ենք նայում»,- ասաց երգչուհին։

Սիլվան դրական է տրամադրված և վստահ է, որ ամեն ինչ շատ շուտով նախկին հունին է վերադառնալու․ «Համոզված եմ, որ մենք կհաղթահարենք այս իրավիճակը, որովհետև մեր ազգը շատ ավելի բարդ իրավիճակներ է հաղթահարել։ Չգիտեմ ինչու, բայց ես շատ թեթև եմ տանում այս ամենը և վստահ եմ, որ ժամանակավոր բնույթ է կրում։ Ամեն ինչ հաստատ շատ լավ է լինելու»։

Կարդացեք նաեվ

Տաթևիկ Ադումյանը Պրահաից ամուսնու հետ լուսանկար է հրապարակել

Irina Abovyan

«Ներդաշնակություն, կանացիություն». Մարջան Ավետիսյանի լուսանկարը

Irina Abovyan

Տեսեք ինչ անակնկալ է Գրիգը մատուցել Սոնային ՝ իրենց ամուսնության տարեդարձի առթիվ (տեսանյութ)

Irina Abovyan

Կարո՞ղ եք կռահել, թե որ հայ դերասանն է մանուկ հասակում

Irina Abovyan

Իննա Խոջամիրյանին մեկուսացրե՞լ են կորոնավիրուսի կասկածանքով (տեսանյութ)

Irina Abovyan

Երեկ՝ Հուլիսի 5-ին երգչուհի Սիլվա Հակոբյանի դուստրը՝ Միլան դարձավ 11 ամսական

Irina Abovyan