Հասարակություն

Կորոնավիրուսը ծանր կլինիկայով ընթացող վիրուս չէ․

«Եթե կորոնավիրուսի դեպքերի թիվը բոլորի 200-ը, մենք չպետք է խուճապի մատնվենք, որովհետև դինամիկան տեսնում ենք: Ինձ թվում է՝ կգա մի օր, երբ թվերը կգնան դեպի նվազում: Բոլոր դեպքերում ինձ թվում է՝ պետք չէ վախենալ թվերի լուրջ մեծացումից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը:

Նրա խոսքով՝ եթե մենք հետևենք հիգիենայի կանոններին և բոլոր այն գործոններին, որոնք հորդորում են մեր մասնագետները, ապա թիվը կլինի միանշանակ ավելի փոքր: Մեր զրուցակիցը միաժամանակ տրամաբանական է համարում համաշխարհային թվերի աճի դինամիկան. «Վիրուսը չես թաքցնի, սահմանները բաց են, և մարդիկ ժամանակին շփվել են իրար հետ, և մենք այսօր նոր ենք բացահայտում: Եվ հիմա ամբողջ աշխարհում շատ ավելի խիստ միջոցառումներ են սահմանվում»:

Ինչ վերաբերում է վիրուսի տարածման կանխարգելման գործում մարդու անձնական պատասխանատվությանը, Կոնստանտին Ենկոյանը նկատեց, որ ցանկացած հիվանդության կանխարգելման համար պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր ոք. «Այսինքն՝ մեր տարբեր հիվանդություններ պայմանավորված են նաև մեզանով, մեր առողջ ապրելակերպով, մեր կանխարգելիչ միջոցառումներով»:

Նրա կարծիքով՝ մեր ժողովուրդը գնալով ավելի ադեկվատ է պատասխանո

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

Արցախում մինչ օրս կորոնավիրուս է հաստատվել 10 մարդու մոտ, որոնցից 6–ը բուժվել են

Irina Abovyan

Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Irina Abovyan

«Օդի տուրք» վճարելու պահանջը դուրս կգա օրենքից․ պատգամավորը նոր նախագիծ է ներկայացրել

Irina Abovyan

Հիվանդանոցում նշել են, որ իմ երեխան ապրիլի 2-ին է մահացել, սակայն նա ողջ է եղել ապրիլի 3-ին․ Էլվինա Սարադյանը կարծում է՝ իր որդուն իրենից խլել են

Irina Abovyan

Չհայտարարված պատերազմի պատճառով կորցրեցինք ամեն ինչ․ լաչինցի ընտանիքը՝ խնդրի առաջ

Irina Abovyan

Ձեր երեխեքին տարեք դրեք մեր երեխեքի կողքը, նստեք մեզ հետ սպասեք. Զինվորների ծնողները Ստեփանակերտից գալիս են Երևան (VIDEO)

Irina Abovyan