Հասարակություն

Բարև վարչապետ, հուսով եմ լավես.

Բարև վարչապետ, հուսով եմ լավ ես…

Հա ծանր օրեր ենք ապրում, էդ վիրուսի դեմ ամբողջ աշխարհն է պայքարում, միայն մենք չենք… չնայած որ ի տարբերություն շատ ավելի զարգացած շատ երկրների ավելի մեծ պատվով ենք տանում այս պայքարը…

Հա, տեսնում ենք, նկատում ենք, կառավարությունն ամեն բան անում է իր ուժերի ներածին չափով, որպեսզի կանխարգելի կորոնավիրուսի հետագա տարածումը, ամեն բան անում է, որպեսզի հնարավորինս նվազագույնի հասցնի արտակարգ դրության պայմաններում տնտեսության կրած վնասները, որովհետև ուզենք, թե չուզենք, էս ամենն ազդելու է տնտեսության վրա, սակայն ամբողջ հարցը նրանումն է, թե ինչպես և ինչքան կազդի…You

Հա, էս վիրուսի դեմ պայքարը տևական պայքար է լինելու… և վստահ եմ որ կառավարությունը կգտնի այն ռազմավարությունը, որով հնարավոր կլինի նույսնիկ այս դժվարին պայմաններում տնտեսությանը նոր զարկ տալ:

Այս օրերին, քանի դեռ մեզնից շատերը փակված են տանը և արդեն իսկ բողոքում են պարապությունից, ձանձրանում են անգործությունից, երկրում հաստատված արտակարգ դրության արդյունքում և վիրուսի դեմ պայքարի շրջանակներում առնվազն կրկնապատկվել է բուժաշխատողների աշխատանքը: Նրանցից շատերն աշխատում են 24/7 ռեժիմով։

Էս մարդիկ գիշերները չեն քնում, օրերով չեն քնում, էս պատերազմի առաջին գծում հենց իրենք են կռիվ տալիս, մենք ընդամենը պահեստազոր ենք…

Այս անգամ ուզում եմ դիմել խնդրանքով։

Երևի թե երկրում չգտնվի մի քաղաքացի, ով չի համաձայնի ինձ հետ….

Պարոն վարչապետ, էս մարդիկ ավելի քան արժանի են պարգևավճարի, սա էն բացառկ դեպքերից մեկն է, երբ վերջինններիս տրված պարգևավճարը չի քննարկվի ու քննադատությունների չի արժանանա և ոչ մեկի կողմից:

Եվ ուրեմն, ի գործ…
Աստված պահապան բոլորիս

Կարդացեք նաեվ

Արտակարգ դեպք Երևանում. 4-րդ գյուղի բնակիչները դարձել են արագիլների փրկիչներ. նրանք ակնկալում են բնապահպանների աջակցությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

Նոր պարզաբանում՝ Նիկոլ Փաշինյանի պապի վերաբերյալ. հերքված լուրը այժմ տարածվում է ռուսական մեդիայում

Irina Abovyan

Ապրիլի 6-ի աշխատանքային հորսկոպ

Irina Abovyan

Վթարի հետևանքով «Mercedes»-ը մասամբ հայտնվել է «Toyota Camry»-ի վրա

Irina Abovyan

Բացառիկ կադրեր.Ինչպես է Սամվել Ալեքսանյանը նշում իր 52-ամյակը

Irina Abovyan

Արդեն 92 հոգու մեքենաներից դուրս ենք հրավիրել՝ 3-րդ անձ լինելու պատճառով. ՀՀ փոխոստիկանապետ

Irina Abovyan