Քաղաքականություն

Վարչապետի դստեր հայցը՝ ընդդեմ Նարեկ Սամսոնյանի, ի վերջո, վարույթ ընդունվեց

168.am-ն օրեր առաջ տեղեկացրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Շուշան Փաշինյանի հայցն ընդդեմ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանի դատարանը վարույթ չէր ընդունել և վերադարձրել էր հայցվորին՝ թերի լինելու պատճառով:

Դատարանի որոշման մեջ նշված էր, որ դատարանին ներկայացված փաստաթղթերում կա անհամապատասխանություն, ինչպես նաև ներկայացված չեն անհրաժեշտ որոշ այլ փաստաթղթեր:

Հայցվոր կողմն ուներ երեք օր ժամանակ հայցադիմումում առկա թերությունները վերացնելու, անհրաժեշտ փաստաթղթերով համալրելու և կրկին ներկայացնելու համար: Անհրաժեշտ պահանջները կատարելուց հետո, օրեր առաջ հայցադիմումը ներկայացվել է  դատարան:

Այս անգամ արդեն դատավոր Զարուհի Նախշքարյանի որոշմամբ հայցադիմումը վարույթ է ընդունվել, հայցադիմումի ներկայացման օրն էլ համարվել է առաջին անգամ ներկայացնելու օրը՝ սույն թվականի փետրվարի 26-ը:

Դատական նիստ դեռևս նշանակված չէ:

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ երևանյան ռեստորաններից մեկից վարչապետը հաճախակի 1 կիլոգրամը 3000 դոլարով ձկնկիթ է գնում իր դուստրերի համար։

Այս գրառումից հետո Նարեկ Սամսոնյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանցագործության մասին սուտ մատնություն  կատարելու համար:

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Այցելել եմ Շուշիի շրջանի Լիսագոր համայնք և անձամբ համոզվել Ստեփանակերտ-Բերձոր մայրուղու անցանելիության հուսալիության հարցում. Արայիկ Հարությունյան

Irina Abovyan

ՈՒՇԱԴԻՐ ԼՍԵՔ Ա՛Յ ՀՈՐԹԵՐ․ էս ինչ, մի վիրավորվել եք վիրավորվել․․․ականջներիդ օղ արեք, չեք մարսելու․ԿՈՇՏ

Irina Abovyan

Ծառուկյանի Հայտարարությունն ու Ջուլֆալակյանի Հրաժարականը

Irina Abovyan

Սրբազանին պատկանող Պարգև ՍՊ-ն մատակարարվող կարագի որակը գցել է և երբ որակ են պահանջել տեղի է ունեցել հետեվյալը…Ռեգինա Պրազյան

Irina Abovyan

Կրակի դադարեցումը նրանց իրավունք չի վերապահում սպանել քաղաքացիներին․ Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Ալ-Ջազիրա»-ին

Irina Abovyan

ԿՈՇՏ ԱՊՏԱԿ․ հոգեկան հիվանդ չեք դուք, Գևորգ Պետրոսյան, դուք մարդկային աղտ եք… ԳԱՂՏՆԻՔԸ ԲԱՑԱՀԱՏՎԱԾ Է

Irina Abovyan