Քաղաքականություն

«Բայց ես խի՞ պետք է վճարեմ, պետությունը թող տա». Ծառուկյան

Այսօր իրոք աշխարհով մեկ տնտեսական ճգնաժամ է, բայց պարոն Ծառուկյանը դեռ երկու ամիս առաջ ասել էր, որ տնտեսական ճգնաժամի նախանշաններ կան, որ քայլեր պետք է կատարվեն, որ չգանք փակուղու առաջ չկանգնենք: Այս մասին յաօսր՝ մարտի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Եթե Ծառուկյանի ասածները, խոսքը լսած լինեին, նախապատրաստական աշխատանքներ կատարած լինեին, այսպես չէր լինի: Բայց այսօրվա վիճակում չեմ ուզում մեղադրել այս կամ այն նախարարին, ցեխ շպրտել, թե ինչը չեն արել, այլ այսօր սա բոլորիս խնդիր է եւ պետք է միասնական կարողանանք այս վիճակից դուրս գալ:

Եթե պարոն Ծառուկյանն լիարժեք այդ իրավասությունն ունենար, այնպես կաներ, որ անմիջապես այդ բոլորը կավարտվեր: Հիմա Բելառուսը միակ պետությունն է, որտեղ բոլոր գործարաններն աշխատում են, բոլոր շուկաներն աշխատում են, օդանավակայանը բաց է»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք իրեն պատկանող ընկերությունները աշխատում են, եւ եթե չեն աշխատում, արդյոք աշխատողների աշխատավարձերը վճարվում են, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ երկրում արտակարգ իրավիճակ է եւ արգելել են աշխատել: Իսկ աշխատողների աշխատավարձի մասին հարցը հունից հանեց ԲՀԿ ղեկավարին. « Բայց ես խի պետք է վճարեմ, ուզում եմ հասկանալ: Պետությունը հայտարարել է արտակարգ իրավիճակ, ինքն էլ պարտավոր է իր ժողովրդին… ով չի աշխատում գումարներն էլ տրամադրել»:

Դիտարկմանը, որ հարկադիր արձակուրդի ժամանակ չպե՞տք է վճարվեն մարդկանց աշխատավարձերը, Ծառուկյանն արձագանքեց. «Ինչքան կարող ես դատարկ-դատարկ խոսել: Ես այսօր սովորական քաղաքացի եմ, պետությունը որոշում է կայացրել արտակարգ իրավիճակ հայտարարելու, ոչ մեկը իրավունք չունի ավելորդ գործ կատարելու, պետությունը պարտավոր է որպես ընտանիքի հայր, մտածի իր ժողովրդի, թոշակառուի, աշխատողի մասին: Ով որոշում ընդունել է, նա էլ պետք է վճարի»:

Ինչ վերաբերում է «Շանգրի լա» խաղատանը, Ծառուկյանն ասաց. «Շանգրի լա»-ի հարկերն էլ պետք է պետությունը վճարի, ժողովրդի աշխատավարձն էլ ինքը տա:

Ես ընդամենը փայատեր եմ, ես ի՞նչ կապ ունեմ: Թող գնան կառավարիչների հետ խոսեն»:

Կարդացեք նաեվ

Հրատապ՝ ԱԱԾ- Ն մտավ Արսեն Թորոսյանի սենյակ, Երկրի միլիոնները կերել են՝ Նիկոլի դաժան հրամանը

Irina Abovyan

Ո՞ւմ էին ուղղված Բ. Թունյանի «բութ» և «սրիկա» բառերը

Irina Abovyan

Չգիտեմ տեղյակ եք, թե չէ, բայց փաստորեն…Րեգինա Պրազյանի ուշագրավ գրառումը Ծառուկյանի վարակված լինելու առթիվ

Irina Abovyan

Քանի որ կորոնավիրուսի տարածումը այլևս դուրս է եկել վերահսկողությունից, հետևաբար վարակվածների թվերը սկսելու են աճել

Irina Abovyan

Րեգինա Պրազյանի անդրադարձը Էջմիածնի քաղաքապետ տիկին Դիաննա Գասպարյանի սրտաճմլիկ գրառմանը. իր մորաքրոջ` ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի մասին

Irina Abovyan

Սենսացիոն ՝ Երեկ Բանակից զորացրված զինվորի ընկերոջ խոսքը բանակում տիրող ԻՐԱԿԱՆ իրավիճակի մասին

Irina Abovyan