Հասարակություն

Սպանություն Էջմիածնում.

2020 թվականի մարտի 22-ին` ժամը 10:45-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերել է իր հորեղբոր դիակը՝ գլխի շրջանում արյան հետքերով:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է մետաղյա աթոռ, որի վրա եղել են արնանման հետքեր ու մազեր:
Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը տուժողի ընկերն է, որը նշված հասցեում ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, բութ առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել տուժողի գլխին՝ սպանելով նրան:
Հանցագործության կատարման համար կասկածվող անձը ձերբակալվել է:
Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

Կարդացեք նաեվ

Ամենամեծ IPhone 12-ն ուշ կթողարկվի կորոնավիրուսի պատճառով

Irina Abovyan

Կորոնավիրուսից մահացածներից ամենաերիտասարդը 52 տարեկան է, ամենատարեցը՝ 88

Irina Abovyan

Կարճ՝ Կենդանակերպի նշանների մասին. ճանաչեք ինքներդ Ձեզ

Irina Abovyan

Իմ դիրքն իմ տունն էր, ամենն իմ ձեռքով էի սարքել․ տեսողությունը կորցրած Վրեժին վիրահատություն է պետք (Տեսանյութ)

Irina Abovyan

Աչաջուր գյուղում անասնագոմն ամբողջությամբ այրվել է

Irina Abovyan

«Երկիրը շենացնելու գործում չկան սևեր ու սպիտակներ».Գ.Ծառուկյանի շնորհավորական ուղերձը

Irina Abovyan