Հասարակություն

ՌԴ-ն սահմանափակումներ է մտցնում ավիափոխադրումներում. թռիչքները Երևան կիրականացվեն միայն Մոսկվայից

Ռուսաստանը, նոր տիպի կորոնավիրուսի պատճառով մարտի 23-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում ավիաուղևորափոխադրումների գործընթացում ՌԴ-ի տարածքից դեպի այլ երկրներ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը: Բացառություններ են կազմում թռիչքները Մոսկվայից դեպի այլ երկրների մայրաքաղաքներ ու խոշոր քաղաքներ:

«Ռոսավիացիայի կայքի հրապարակած տեղեկատվության համաձայն թռիչքները կոնկրետ քաղաքներ, այդ թվում Երևան, կիրականացվեն բացառապես Մոսկվայից»,-ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

Նոր տիպի կորոնավիրուսային վարակի` CՕVID-19-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրված երկրների և տարածքների թիվը 190-ից ավելի է:

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

Հայտնի են Մոսկվայից և Կալուգայից Երևան ու Գյումրի նախատեսված չարտերային չվերթերը

Irina Abovyan

Պատկան մարմինների քար անտարբերության պատճառով հերթական ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել Դիլիջանի ոլորաններում. կա 2 զոհ

Irina Abovyan

Կորոնավիրուսի պատճառով «Եվրատեսիլ»-ը տեղի չի ունենա

Irina Abovyan

Մարդկանց սոցիալական վիճակը շատ վատ է, 300 հոգի գործազուրկ է, պատրաստ են ծայրահեղ քայլերի դիմել․Ալավերդու պղնձաձուլական գործարանի նախկին աշխատակիցներն ահազանգում են

Irina Abovyan

Հուսով ենք, որ անաչառ նախաքննությունը կպարզի իրականությունը․ Dasaran.am-ը հայտարարություն է տարածել

Irina Abovyan

Կորոնավիրուսը ծանր կլինիկայով ընթացող վիրուս չէ․

Irina Abovyan