Հասարակություն

Ո՞ր երկրների քաղաքացիներին է արգելվում մուտք գործել Հայաստան.

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մարտի 17-ի N 1 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: Դրանում, մասնավորապես, ասված է.

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով՝

1. «Համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների (տարածքների) ցանկը և անցակետով թույլատրվող մուտքի առանձնահատուկ
դեպքերը սահմանելու մասին» Պարետի 2020թ. մարտի 17-ի N 1 որոշման հավելվածը խմբագրել՝ համաձայն սույն որոշման հավելվածի.

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թ. մարտի 23-ից՝ ժամը 23:59-ից»:

ՑԱՆԿ

1. Ամերիկայի Միացյալ Նահանգներ
2. Ավստրալիայի Միություն
3. Եվրոպական միության անդամ պետություններ (Ավստրիա, Բելգիա,
Բուլղարիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իռլանդիա, Իսպանիա,
Իտալիա, Լատվիա, Լեհաստան, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Խորվաթիա,
Կիպրոս, Հունաստան, Հունգարիա, Մալթա, Նիդերլանդներ, Շվեդիա,
Չեխիա, Պորտուգալիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Ֆինլանդիա,
Ֆրանսիա)
4. Թուրքիայի Հանրապետություն
5. Իսրայելի Պետություն
6. Իրանի Իսլամական Հանրապետություն
7. Կանադա
8. Կորեայի Հանրապետություն
9. Ճապոնիա
10. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն
11. Նորվեգիայի Թագավորություն
12. Շվեյցարիայի Համադաշնություն
13. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
14. Ռուսաստանի Դաշնություն
15. Վրաստան։

Կարդացեք նաեվ

Աստղագուշակ մայիսի 11-ի

Irina Abovyan

«ՕԳՆԻՐ ԻՆՁ, ՏԵՐ» ԱՂՈԹՔՈՎ՝ ԲԱՐԻ, ԽԱՂԱՂ ՈՒ ԱՊԱՀՈՎ ԳԻՇԵՐ…

Irina Abovyan

358-ը՝ ծանր, 58-ը՝ ծայրահեղ ծանր, 15-ը միացված է թոքային օդափոխման սարքին․ վարչապետը նոր թվեր ներկայացրեց

Irina Abovyan

Կենդանակերպի 4 նշան, ում հունիսին անհավանական հաջողություններ են սպասվում

Irina Abovyan

Ծառուկյան, մեռնեմ ես քո ջանին․ աջակից

Irina Abovyan

Ողբերգական ավտովթար Արագածոտնում. վարորդը մարդատար Газель-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին

Irina Abovyan