Հասարակություն

Կարանտինը համեստության առիթ չէ.

Աշխարհի ամենագեղեցիկ կին ճանաչված սուպերմոդել Բելլա Հադիդը կիսվել է սեւ եւ սպիտակ անկեղծ լուսանկարներով: Լուսանկարները հայտնվել են նրա Instagram-ում։

Կադրերում Հադիդը կերպարանք է ընդունել շապիկով, որը մերկացրել է կրծքի ներքեւի հատվածը եւ իջեցված տաբատով, սեւ բաճկոնով, ինչպես նաեւ արձակած ժակետով ու դասական տաբատով։ Ժակետի տակից նա առանց ներքնազգեստի է, զարդերից կրում է վզնոց։

«Փոխում եմ հագուստը բազմոցին ինքնամեկուսացման գեղեցիկ օրվա համար», – կատակել է սուպերմոդելը:

Մինչ այդ Հադիդը անկեղծ լուսանկարներ էր հրապարակել հայելու առջեւ, որոնց մեկնաբանություններում նշել էր, որ արդեն մի քանի օր է կարանտինի մեջ է գտնվում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: «Ապահով եղիր, հարգիր ուրիշներին, զգույշ եղիր», – գրել է նա:

Անցյալ տարվա հոկտեմբերին պաղեստինյան ծագում ունեցող ամերիկյան սուպերմոդելի արտաքինը կատարյալ են ճանաչել։  Լոնդոնում կոսմետիկ եւ պլաստիկ վիրաբուժության կենտրոնի ղեկավար դոկտոր Ջուլիան Դե Սիլվան Բելլայի դեմքը հարաբերակցել է ոսկե բաժնի կանոնի հետ: Պարզվել է, որ նրա համամասնությունները 94,35 տոկոսով մոտ են կատարելության։

Կարդացեք նաեվ

Ճանապարհի երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է․ ՏԿԵՆ

Irina Abovyan

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 984 նոր դեպք, 23 մահ

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ով փող տա, նրան էլ կընտրեմ». ավանցիները՝ ընտրությունների մասին

Irina Abovyan

Ադրբեջանական կրակից պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Irina Abovyan

Ընտրեք քարտը և տեսեք թե ինչ է դա կանխատեսում

Irina Abovyan

Սա ծանրագույն մարտահրավեր է, որը պարտադրվել է մեզ. Արայիկ Հարությունյան

Irina Abovyan