Հասարակություն

Նոր եզրույթ է ստեղծվել կորոնավիրուսի պատճառով չափից ավելի գնումներ կատարողներին բնորոշելու համար

Անգլալեզու Urban Dictionary հայտնի բառարանի կայքում նոր եզրույթ է հայտնվել, որը բնորոշում է այն մարդկանց, որոնք չափից ավելի գնումներ են կատարում կորոնավիրուսի պատճառով կամ հակառակը՝ անտեսում են նախազգուշական միջոցառումները:

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, եզրույթը հնարել է բառարանի օգտատերերից մեկը: Խոսքը Covidiot («քովիդիոտ») բառի մասին է, որը կազմված է երկու մասից՝ առաջինը մատնանշում է COVID-19 վիրուսը, երկրորդը՝ «ապուշ» (idiot) բառը:  

Բառի առաջին իմաստն այն է, որ մարդ անտեսում է նախազգուշացումները: Որպես օրինակ բառարանում բերվում է հետևյալ նախադասությունը. «Այդ քովիդիոտը գրկում է բոլորին, ում տեսնում է»: 

Երկրորդ իմաստը բնորոշում է այն մարդուն, որը չափից ավելի գնումներ է կատարում՝ զրկելով հարևաններին ապրանքից գնելու հնարավորությունից: Այստեղ, որպես օրինակ, բերվում է հետևյալը. «Տեսե՞լ ես այդ քովիդիոտին՝ սայլակում զուգարանի թղթի 300 գլանակով»:

Կարդացեք նաեվ

Ամեն րոպե համառ ու ծանր մարտերը շարունակվում են, ամեն րոպե պատմություն է կերտվում. Արծրուն Հովհաննիսյան

Irina Abovyan

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

Ավազակային հարձակում Երևանում. երկաթյա ձողով հարվածել են «Մալաթիա» տոնավաճառի տարադրամի փոխանակման կետի աշխատակցի գլխին ու հափշտակել 10 հազար ԱՄՆ դոլար

Irina Abovyan

Կենդանակերպի 5 ամենահիասքանչ ներկայացուցիչները

Irina Abovyan

Աջափնյակի թաղապետի տեղակալը` հայտնի «Մեխ» մականվամբ, ծեծի է ենթարկվել «Չագուչ» մականվամբ 20-ամյա երիտասարդի կողմից

Irina Abovyan

Սպասք լվալու սպունգները պետք է փոխել շաբաթը մեկ անգամ

Irina Abovyan