Քաղաքականություն

Կան կանխատեսումներ, որ կորոնավիրուսը տևելու է մեկ – մեկուկես տարի. վարչապետը նոր տեղեկություններ հաղորդեց

Այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսի 194 դեպք, որոնցից ավելի քան 70-75 տոկոսը ճյուղավորված են Էջմիածնի և արտադրամասի դեպքերից։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով քիչ առաջ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարությունը. «Այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ Էջմիածնի ճյուղի զարգացումը կարողացել ենք կանգնեցնել, հիմա փորձում ենք կանգնեցնել արտադրամասի ճյուղի հետագա զարգացումը»:«Հաստատված դեպքերի 78 տոկոսը ընդհանրապես չեն ջերմում, 37-38 աստիճան ջերմություն ունի հիվանդների 12 տոկոսը, 38-39-ը՝ 3 տոկոսը, 39-ից բարձր ջերմություն՝ 1 տոկոսը։ 60-ից բարձր տարիքային խմբից կա 9 հիվանդ, 70-ից բարձր՝ 3, 80-ից բարձր՝ ոչ մի հիվանդ, սա նշանակում է ամենառիսկային խմբից հիվանդ չունենք: Թոքաբորբով հիվանդ է 14 հոգի, որոնցից ինտենսիվ թերապիայի կարիք ունի 6-ը, բայց այս պահի նրանց վիճակը նույնպես համարվում է կառավարելի»,- անդրադառնալով հիվանդների առողջական վիճակին ասաց վարչապետը:

Փաշինյանը նաև անդրադարձավ Վրաստանից վերադարձած ՀՀ 140 քաղաքացիներին, նշեց, որ Վերին Լարսի անցակետը արդեն բացվել է և շնորհակալություն հայտնեց Վրաստանի և Ռուսաստանի գործընկերներին։ Իսկ Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների խնդրեց Ռուսաստանից Հայաստան ուղևորվելիս օգտվել միայն օդային տրանսպորտից:

Նրա խոսքով՝ աշխարհում չկա երկիր, որը կարողանա խուսափել կորոնավիրուսի վարակից։ «Տասնյակ երկրներ արձանագրել են մահվան դեպքեր։ Աշխարհը դեռ անորոշությունների մեջ է՝ ինչպես պայքարել կորոնավիրուսի դեմ։ Աշխարհում չկա մի երկիր, որ կարող է ասել՝ պատրաստ էր կորոնավիրուսի դեմ պայքարին կամ գիտի պայքարի ձևը կամ ինչքան է շարունակվելու այս համաճարակը։

Կան կանխատեսումներ, որ այն տևելու է մեկ-մեկուկես տարի։ Կարևոր է իմանալ՝ տաք եղանակը որքան է ազդում կորոնավիրուսի վերացման վրա, դա, իհարկե, հիպոթեզ է, ապացուցված չէ, բայց սպասում ենք նաև այդ անորոշության հստակեցմանը>,- ընդգծեց վարչապետը։

Անդրադառնալով խանութներում տիրող իրավիճակին՝ Փաշինյանն արձանագրեց, որ ապրանքների դեֆիցիտ չկա, բենզինի գնի անկում է գրանցվել, իսկ դիզվառելիքը դեռ շարունակում է պահպանել գինը։

Կարդացեք նաեվ

Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոսի) հզոր պատասխանը ուղղված Ադրբեջանին

Irina Abovyan

Արցախյան թավիշն այլ բանի կարող է վերածվել. Արփինե Հովհաննիսյան

Irina Abovyan

«Նիկոլ Փաշինյան, ինչո՞ւ ես քաղաքացու հաշվին բյուջեից փող տալիս բանկերին». Հրանտ Բագրատյան

Irina Abovyan

Գաղտնի պահված Շոկային Տներ ոսկուց սարքած. բացահայտվեց արյունոտ կծիկը

Irina Abovyan

Փաշինյանի այսօրվա տեսաուղերձը ոչ թե կորոնավիրուսի «վերջին զանգն» էր, այլ դժնդակ օրերի jingle bells-ը

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Այ լրբի լակոտներ, ում տեղն եք Ձեզ դրել, այ համբալներ… Մոսկվայի մեր հայրենակցի չափազանց կոշտ պատասխանը անադեկվատներին

Irina Abovyan