Հասարակություն

Հաքերները, որոշ դեպքերում Ադրբեջանից, կոտրել են հայ օգտատերերի էջեր.

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, տարաբնույթ խնդիրների լուծմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների իրականացման շրջանակներում ամենօրյա ռեժիմով օրենսդությամբ սահմանված կարգով մշտադիտարկում է նաև տեղեկատվական տիրույթում և սոցիալական ցանցերում տարածվող լուրերը:

ԱԱԾ-ից հայտնում են, որ մասնավորապես, ՀՀ ԱԱԾ-ի կողմից հայտնաբերվել են սոցիալական ցանցերում գրանցված օգտատերեր, որոնց էջերում առկա գրառումները պարունակել են ապատեղեկատվություն՝ ՀՀ-ում կորոնավիրուսից մտացածին մահացության դեպքերի առնչությամբ: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հաքերները, որոշ դեպքերում Ադրբեջանի Հանրապետությունից, կոտրել են առանձին հայ օգտատերերի էջեր և տարածել ապատեղեկատվություն:

ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է սոցիալական ցանցերի օգտատերերին հնարավորինս հետևել իրենց էջերի անվտանգության կանոնների պահպանմանը, իսկ հանրությանը կոչ է անում ապավինել միայն պաշտոնական աղբյուրների լրահոսին:

Կարդացեք նաեվ

Կհետաձգվեն արդյո՞ք Վերջին զանգն ու միասնական քննությունները. հարց փոխնախարարին

Irina Abovyan

«Ամառային» առողջարար խորհուրդներ. պաշտպանվեք շոգից

Irina Abovyan

Փաշինյանը հոգեկան հիվանդ չէ, նա ուղղակի հրահանգ կատարող է. քննարկում

Irina Abovyan

ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ․ ի՞նչ է սպասվում այսօր բոլոր սփյուռքահայերին․ ԿՈՉ ԲՈԼՈՐԻՆ, ՏԱՐԱԾԵԼ

Irina Abovyan

Հայ կինը և նրա մարմնավորած կերպարը մշտապես եղել է յուրաքանչյուր ընտանիքի հենասյունը. Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել

Irina Abovyan

Այսօր բոլորս պետք է համախմբվենք հայ զինվորի կողքին. Ծառուկյանը՝ կալանավայրից

Irina Abovyan