Հասարակություն

Տոմատի հյութը մաքրում է օրգանիզմը տոքսիններից և կանխում է քաղցկեղի առաջացումը. տոմատի հյութի 9 ամենաօգտակար հատկությունները

Լոլիկը շատ տարածված մթերք է: Մարդիկ այն օգտագործում են տարբեր ուտեստներ, աղցաններ ու սոուսներ պատրաստելու համար: Շատ տարածված է նաև տոմատի հյութը, որը ոչ միայն անչափ համեղ է, այլև օգտակար:

Տոմատի հյութը շատ սննդարար է: Այն պարունակում է բազմաթիվ օգտակար նյութեր և պարբերաբար օգտագործելու դեպքում կարող է շատ առողջարար լինել:

Լոլիկի հյութի օգտակար հատկությունները

Հարուստ է վիտամիններով

Թարմ լոլիկներից պատրաստված հյութը A և C վիտամինների հիանալի աղբյուր է, որը նվազեցնում է աչքերի բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների հավանականությունը, ամրապնդում իմունային համակարգը և նպաստում ատամների ու ոսկորների ամրապնդմանը:

Իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը

Տեմատի հյութը պարունակում է մեծ քանակությամբ սննդային մանրաթելեր, որոնք օգնում են օրգանիզմին բարձրացնել «լավ» խոլեստերինի մակարդակն ու իջեցնել «վատինը»:

Օգնում է մաքրել օրգանիզմը տոքսիններից

Մարդու մարմնում տարիների ընթացքում կուտակվում են մեծ քանակությամբ տոքսիններ ու սննդային հավելումներ, իսկ լոլիկները հարուստ են քլորի և ծծմբի միացություններով, որոնք խթանում են լյարդի ու երիկամների աշխատանքը: Սա է պատճառը, որ թոմատի հյութը համարվում են օրգանիզմը տոքսիններից մաքրող լավագույն հմպելիքներից մեկը:

Խթանում է աղիների աշխատանքը

Պարբերաբար տոմատի հյութ օգտագործելը նպաստում է մարսողական խնդիրների լուծմանն ու կանխում է փորկապությունը:

Օգնում է ազատվել ավելորդ քաշից

Տոմատի հյութը հագեցնում է օրգանիզմը մեծ քանակությամբ ջրով ու սննդային մանրաթելերով, որոնք նպաստում են քաղցի հագեցմանը: Բացի այդ, այն ապահովում է օրգանիզմը գրեթե բոլոր անհրաժեշտ սննդարար նյութերով և կարգավորում է նյութափոխանակությունը:

Օգնում է կանխել սրտանոթային համակարգի հիվանդությունները

Լոլիկը հարուստ է վիտամին B6-ով, ուստի դրանից պատրաստված հյութրեը լավագույն բնական միջոցն է սրտանոթային հիվանդույթունների կանխարգելման համար: Համարվում է, որ այս վիտամինը քայքայում է օրգանիզմում պարունակվող հոմոցիստեինը՝ անոթների պատերը քայքայող ամինաթթուն, որը նպաստում է սրտանոթային հիվանդությունների առաջացմանը:

Օգնում է ստանալ գեղեցիկ արևայրուք

Տոմատի հյութը կարելի նաև քսել մաշկին՝ որպես գեղեցիկ արևայրուք ստանալու հիանալի միջոց: Այն նաև օգնում է ազատվել բշտիկներից, բպաստում է մաշկի թարմացմանը և նույնիսկ նեղացնում է մաշկի ծակոտիները:

Քայքայում է ազատ ռադիկալները

Օրական մեկ բաժակ տոմատի հյութն օգնում է կանխել օրգանիզմում այսպես կոչված «ազատ ռադիկալների»՝ վնասակար մոլեկուլների առաջացումը, որոնք բարձրացնում են քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Լոլիկը հակաօքսիդանտների հիանալի բնական աղբյուր է, իսկ հակաօքսիդանտները կանխում են նոր ազատ ռադիկալների առաջացումն ու նվազեցնում արդեն իսկ առաջացածների ազդեցությունը:

Իջեցնում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը

Լոլիկը հարուստ է լիկոպեններվ, որոնք զգալիորեն իջեցնում են քաղցկեղի (այդ թվում նաև թոքերի, կրծքի, շագանակագեղձի, աղիների և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի) առաջացման հավանականությունը:

Կարդացեք նաեվ

Ինչպե՞ս են այս օրերին աշխատում ատամնաբուժարանները

Irina Abovyan

Արմավիրի մարզում տղամարդը սպանել է ընկերոջ որդուն՝ իր 16-ամյա դստեր նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու, ապա՝ գումար շորթելու համար

Irina Abovyan

Տեսանյութ. Փիղը փորձել է կնճիթով հանել Playboy-ի մոդելի լողազգեստը և մերկացրել է նրա կուրծքը

Irina Abovyan

Առանց արցունքների անհնար է նայել. Օլկա Հայրապետյանի հարսանեկան երգը նվիրված ամուսնուն

Irina Abovyan

«Մեյմանդարի» շուկայում մեքենա շրջած անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն․ կան ձերբակալվածներ (տեսանյութ)

Irina Abovyan

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում

Irina Abovyan