Մոսկովյան բուհերից մեկի 4-րդ կուրսի ուսանողուհուց ընդհանուր 19 միլիոն ռուբլի արժողությամբ հնաոճ իրեր են գողացել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով ՌԴ ներքին գործերի նախարարության մայրաքաղաքային ծառայությանը:
Դեպքը տեղի է ունեցել մարտի 21-ին: Անհայտ անձը ներխուժել է բնակարան և այնտեղից տարել է հնաոճ կահույք, լուսամփոփ, սպասք և կտավներ: Գողության մասին տեղեկացրել է հենց տուժողը: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: