Քաղաքականություն

ՀՅԴ բյուրոյի կոչը

Համայն մարդկությունն այս օրերին տառապում է «թագավարակ» ժահրի (կորոնավիրուս) ստեղծած տագնապով: Համաճարակը լուրջ է, ցարդ շարունակում է անսանձ տարածվել ու վարակել և խլում է զգալի թվով զոհեր: Այս մասին հայտարարություն է տարածել Հայ Հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը;

«Բնականաբար այս աղետից զերծ չի մնացել նաև մեր ազգն ու հայրենիքը: Հայ Յեղափոխական Դաշնակցության մեծ ընտանիքը, իր բոլոր միավորներով` կազմակերպական շարքեր, Հայ Դատի գրասենյակներ ու հանձնախմբեր, երիտասարդական, ուսանողական կառույցներ եւ ուղեկից միություններ` ՀՕՄ, Համազգային, ՀՄԸՄ, ինչպես նաև համակիր կառույցներն ու շրջանակները, իր ողջ կարողականությունը դնում է մեր ժողովրդի տրամադրության տակ, հատկապես` Հայաստանի ու Արցախի պետություններին առավելագույն աջակցություն ապահովելու պատրաստակամությամբ:

Առ այդ, կոչ ենք ուղղում տարբեր գաղութների ու համայնքների մեր կառույցներին` առանց գաղափարական ու հարանվանական խտրության, հատուկ ճիգ թափել սպասարկելու մեր ժողովրդի, և ի մասնավորի՝ նրա անապահով ու վտանգված խավի կարիքները։ Այս առումով արդեն իսկ որոշ աշխատանքներ իրականացվել են շատ համայնքներում և հավելյալ թափով դրանք պիտի ընդլայնվեն:

Ավելին՝ հարյուր հազարավոր դոլարի հասնող օժանդակություններ, ՀՕՄ-ի հետ գործակցաբար, արդեն հասցրել ենք Հայաստան և Արցախ ու պիտի շարունակենք տրամադրել անհրաժեշտը: Այս ուղղությամբ կապի մեջ ենք մեր զույգ Հանրապետությունների համապատասխան պատկան մարմինների հետ: Արդ կոչ ենք ուղղում, որպեսզի համահայկական օժանդակությամբ մասնակցենք ՀՀ պետության կողմից «կորոնա» ժահրի (կորոնավիրուս) վարակի կանխարգելման և հաղթահարման նախաձեռնությանը (մանրամասնությունները՝ այստեղ )։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ներկա հանգրվանը ենթադրում է համազգային ճիգերի լարում և միասնականություն, կարգապահություն ու զգոնություն՝ հաղթահարելու համար մեր հայրենիքի ու ժողովրդի դիմաց ծառացող վտանգը: Համոզված ենք, որ համախմբվածությամբ պիտի շրջանցենք այս հանգրվանը ևս: Վստահեցնում ենք բոլորին, որ մոտիկից հետևում ենք կացությանն ու նրա զարգացմանը, մեկ անգամ ևս ընդգծելով, որ մեր ողջ կարողականությունը ծառայեցնում ենք մեր ժողովրդին»:

Կարդացեք նաեվ

Վարչապետին առաջարկել եմ հրաժարական տալ, որ խորհրդարանն ընտրի նոր վարչապետ. Մարուքյան

Irina Abovyan

Ինչո՞ւ է Էրդողանը որոշել աջակցություն տրամադրել Հայաստանին, և ինչպե՞ս պատասխանել նրան․ մեկնաբանում է Ռուբեն Մելքոնյանը

Irina Abovyan

Պարոն Փաշինյան, Դուք ավելի լավ է՝ ասեք, թե ինչո՞ւ եք ատամներով պաշտպանում բանկային ու հրեշավոր ֆինանսա-քրեական համակարգը

Irina Abovyan

Հայկ Մարությանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է Շտապբուժօգնության հաշվեհամարին

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա պարզապես հրադադար է, ամեն ինչ դեռևս ավարտված չէ․ Ռուբեն Վարդանյան

Irina Abovyan

«Իմ քայլը» հիմնադրամը 1 մլն դոլար կնվիրաբերի Զինծառայողների ապահովագրության ֆոնդին

Irina Abovyan