Քաղաքականություն

Սեփական անվստահության բեռը լրատվության միջոցների վրա բարդել չի կարելի

Ինչպես գիտեք, ԱԺ վաղը երկորդ ընթերցմամբ կնախատեսի պատասխանատվություն այն բոլոր անձանց համար, ովքեր կխախտեն ինքնամեկուսացման կամ մեկուսացման պահանջները` սահմանելով ընդհուպ մինչև հինգ տարվա ազատազրկում:

Բացի այդ , ԶԼՄ-ների, ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար նախատեսվում են սահմանափակումներ՝ արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկատվության հրապարակման եւ տարածման համար: Այս կապակցությամբ երկու դիտարկում`

1. Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ չափազանց հազվադեպ դեպքերում է (ըստ մեր ուսումնասիրության՝ միայն Լատվիան), որ սահմանվում է քրեական պատասխանատվություն հենց արտակարգ դրության ռեժիմի խախտման համար: Որպես կանոն, քրեական օրենսգրքերը սահմանում են ավելի համակարգային լուծումներ` օրինակ վարակիչ հիվանդությունների կանխարգելման պահանջների խախտման համար: Կարծում եմ` միջազգային փորձի ուսումնասիրությունը օգտակար կլինի, եթե կառավարությունը հատվածական լուծումների փոխարեն ցանկանում է ունենալ ամբողջական լուծումներ: Գուցե չեք հասցրել ուսումնասիրել։

Չի կարելի մարդկանց դատապարտել ազատազրկման անորոշ ու կիսատ-պռատ կանոնների խախտման համար։

2. Սեփական վախերի և անվստահության բեռը զանգվածային լրատվության միջոցների վրա բարդել չի կարելի։ Բավական է ուսումնասիրել այլ երկրներում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմերի սահմանափակումները, որպեսզի պարզ դառնա, թե խոսքի ազատության պաշտպանության առումով ինչպիսի նահանջ ենք գրանցում:
Խուճապի դեմ պայքարը ԶԼՄ-ների համար անհամաչափ արգելքներ սահմանելով` ավելի մեծ խուճապի հիմք է, քանի որ որոշ ժամանակից սկսած քաղաքացիների մոտ ձևավորվելու են կասկածներ, որ կառավարությունը «դրակոնյան կանոններով» փորձում է իրենից թաքցնել կարևոր տեղեկատվություն, մինչդեռ խուճապի չմատնվելու համար ամենաէական պայմաններից է քաղաքացիների վստահությունը կառավարության հանդեպ:
Ուսումնասիրությունը՝ մեր ՀԿ էջում, ինչպես նաեւ մեկնաբանության մեջ։

Ինչպես գիտեք, ԱԺ վաղը երկորդ ընթերցմամբ կնախատեսի պատասխանատվություն այն բոլոր անձանց համար, ովքեր կխախտեն…

Posted by Arpine Hovhannisyan on Sunday, March 22, 2020

Կարդացեք նաեվ

«Տանն է բուժում ստանում»․ փաստաբանը մանրամասնում է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ

Irina Abovyan

Արսեն Թորոսյանը հեգնող գրառում է կատարել Արթուր Վանեցյանի մասին

Irina Abovyan

Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին

Irina Abovyan

Արման Աբովյանն ու Նաիրա Զոհրաբյանը՝ Սերգեյ Բագրատյանի՝ խմբակցությունից դուրս գալու մասին

Irina Abovyan

Նեմեցի Սարսափելի Սարսափելի Քայլը Մխիթարյանի դեմ․ Հենց նոր Հրապարակվեց

Irina Abovyan

Արմեն Աշոտյան. Պատրաստ եմ վստահել պաշտոնական աղբյուրներին, սակայն այդ պաշտոնական աղբյուրները պետք է վստահելի լինեն

Irina Abovyan