Քաղաքականություն

Պուտինը Փաշինյանի հետ զրույցում կոչ է արել ձեռնարկել բոլոր քայլերը ԼՂ-ում առճակատման սրացում թույլ չտալու համար

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:



Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Կրեմլից հաղորդել են, որ երկու պետությունների ղեկավարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ  Պուտինը կոչ է արել ձեռնարկել բոլոր քայլերը ԼՂ-ում առճակատման սրացումը թույլ չտալու համար:

«Քննարկվել է ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրումը: Ռուսական կողմը լուրջ մտահոգություն է հայտնել՝ կապված լայնամասշտաբ ռազմական բախումների վերականգնման հետ: Ընդգծվել է, որ այժմ կարևոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ ջանքերը, որպեսզի թույլ չտրվի դիմակայության հետագա սրումը, և կարևորը՝ պետք է դադարեցնել ռազմական գործողությունները»,- ասվում է Կրեմլի մամլուլի հաղորդագրությունում:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ինտենսիվ շփումներ է ունենում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով՝ նպատակ ունենալով կողմերին դրդել կրակի դադարեցման և բանակցություններ սկսելուն:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրման առնչությամբ Լավրովն ինտենսիվ շփումներ է ունենում՝ նպատակ ունենալով կողմերին դրդել կրակի դադարեցման և բանակցություններ սկսելուն, որպեսզի իրավիճակը կայունանա»,-ասել է Զախարովան:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն կոչ էր արելանհապաղ դադարեցնել կրակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում:

Հիշեցնենք, որ Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը Արցախի ուղղությամբ օդային և հրթիռային հարձակում է սկսել։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ։ Մարտերը շարունակվում են։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրել է, որ հակառակորդը հրետանակոծություն է սկսել շփման գծի ողջ երկայնքով, հրետանակոծվում են խաղաղ բնակավայրերը՝ այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։

«Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել: Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ մեր պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը»,-գրել է նա:

Հարձակման մասին տեղեկացրել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ ՊԲ-ն հաջողությամբ ՊԲ-ն հաջողությամբ դիմակայում է հարձակմանը, կոչ է արել հետևել պաշտոնական լրահոսին ու ամուր կանգնել պետության ու բանակի թիկունքին։

Կարդացեք նաեվ

Թրամփը Կիմ Չեն Ինին օգնություն է առաջարկել Հյուսիսային Կորեայում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

Irina Abovyan

18+ | ԵՍ ՈՒՂՂԱԿԻ ՇՈԿԻ ՄԵՋ ԵՄ. մենք պետք է գործի դնենք մեր վերջին տարբերակը. ԵԼՔԸ ԴԱ Է ՄԻԱՅՆ. ՏԱՐԱԾԵԼ

Irina Abovyan

ԻՆՉՊԵ՞Ս Է ԵՂԵԼ․ Ալիևը հրապարակավ ընդունեց․ ադրբեջանական բանակը ուղղակի փախել ու փրկվել է

Irina Abovyan

Ռոբերտ Քոչարյանն այսօր տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն

Irina Abovyan

«Ալեն Սիմոնյան, անգամ փաբերում էիք պարտք, որտեղի՞ց այդ գումարը, որ տներ գնեցիք». քաղաքացի

Irina Abovyan

Կոչս Արսեն Թորոսյանին է ուղղված. մոռացեք տարաձայնությունների մասին․

Irina Abovyan