Առողջություն

Յոթ առողջարար եւ էժան մթերք` ձեր սննդակարգին ավելացնելու համար

Հաճախ կարելի է լսել, որ առողջ սնունդը էժան չէ, սակայն դա ամենեւին էլ այդպես չէ, պնդում է սննդաբան Քրիստինա Անդերսոնը (Շվեդիա): Ըստ նրա` կան շատ մթերքներ, որոնք շատ առողջարար են, բայց եւ մատչելի:

Սոխ

Սոխն օգտակար հակաօքսիդիչների, վիտամինների եւ հանքանյութերի աղբյուր է, այդ թվում` կալցիումի, երկաթի եւ սելենի: Ավելին, այն կարող է որոշակի «մանրէասպան ազդեցություն» ունենալ: Ճիշտ է, ստամոքսային խնդիրներ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում վերամշակված, այլ ոչ թե հում սոխ ուտել:

Կաղամբ

Կաղամբը կարող է օրգանիզմն ապահովել քաղցկեղից պաշտպանող միկրոէլեմենտներով: Աղեստամոքսային տրակտի օրգանների աշխատանքի խանգարման դեպքում խորհուրդ է տրվում եփած կաղամբ ուտել` ինչպես եւ սոխի դեպքում:

Կարտոֆիլ

Կարտոֆիլը եւս մի առողջարար եւ էժան մթերք է: Ըստ սննդաբանի` ցանկալի է կարտոֆիլն ուտել խաշած եւ սառը. այդ դեպքում դրա մեջ պարունակվող օսլան բարենպաստ ազդեցություն կունենա արյան մեջ շաքարի մակարդակի վրա:

Լոբազգիներ

Լոբազգիները հարուստ են սպիտակուցներով, հանքանյութերով եւ սննդային մանրաթելերով, ուստի դրանք օգնում են նորմալացնել արյան գլյուկոզան եւ ախորժակի հորմոնները: Դրանք նաեւ օգնում են առողջ քաշ պահպանել:

Ձու

Ձվերը սպիտակուցների ամբողջական աղբյուր են` բոլոր անհրաժեշտ ամինաթթուներով:

Արմատապտուղներ

Գազարը, մաղադանոսը եւ ճակնդեղը հարուստ են հակաօքսիդիչներով եւ վիտամիններով, որոնք ամրացնում են իմունային համակարգը:

Ամբողջական ձավարեղեն

Հացահատիկի մեջ պարունակվող բետա գլյուկանները դրական են ազդում արյան մեջ գլյուկոզի եւ խոլեստերինի մակարդակի վրա:

Կարդացեք նաեվ

Ամառային լավագույն դիետան. Նիհարեք լոլիկի օգնությամբ

Irina Abovyan

Անոթները մաքրող հիանալի բաղադրատոմս սամիթով, կատվախոտով և մեղրով

Irina Abovyan

7 հզոր բնական միջոց սեզոնային ալերգիաների դեմ պայքարելու համար

Irina Abovyan

Ինչպե՞ս կիտրոնի միջոցով մաքրել աղիներն ու լյարդը

Irina Abovyan

Որոնք են դաշտանային ցիկլի ուշացման պատճառները, ո՞ր դեպքում անհանգստանալ

Irina Abovyan

Փաստորեն, ահա, թե երբ չի կարելի դարչին օգտագործել. պետք է զգուշանալ, իսկ ես չգիտեի

Irina Abovyan