ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինին նամակ է հղել՝ օգնություն առաջարկելով նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում տալով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությանը (ԿԿՀԳ):
«Անձնական նամակում նախագահ Թրամփը ներկայացրել է ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի փոխհարաբերությունների զարգացման իր ծրագիրը և համաճարակի դեմ պայքարում համագործակցության մտադրություն հայտնել: Նա տպավորված է նոր տեսակի կորոնավիրուսից բնակչության պաշտպանության համար Կիմ Չեն Ինի ձեռնարկած միջոցառումներից»,- ասվում է հաղորդագրությունում:
Հյուսիսային Կորեայում այս պահի դրությամբ վարակման որևէ դեպք գրանցված չէ:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: