Հասարակություն

Ողջ առաջադեմ աշխարհին հիացնելով ու զարմացնելով

Հետհեղափոխական նոր տարին սկսված է. նորանոր հույսերով ու նորանոր տեսլականներով: Ըստ ամենայնի, անցած տարում ամեն ինչ չէ, որ Հայաստանում տեղի ունեցավ «իմքայլականների» ու անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետհեղափոխական ծրագրի ու պլանի համաձայն: Համոզված ենք, որ հեղափոխականների ու անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտքում ու պատկերացման մեջ Նոր Հայաստանն անհամեմատ ավելի կատարյալ ու ավելի իդեալական է եղել, քան իրականում եղավ: Իրականում զանազան խնդիրներ եղան, որոնք, ըստ ամենայնի, «իմքայլականներն» ու անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժվար թե նախատեսած լինեին: Հատկապես ու առանձնապես սոցիալական հարցերի հետ կապված: Մեր կարծիքով, «իմքայլական» հեղափոխականների և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հիմնական ու գլխավոր արժանիքը քաղաքական համարձակությունն է, որը Փաշինյանը հանդես բերեց բազմիցս՝ հատկապես ու առանձնապես Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության, ինչպես նաև Մարտի 1-ի ու Հոկտեմբերի 27-ի աշխարհացունց հանցագործությունների ու սպանդների հետ կապված: Չնայած ասացինք, որ մեր հեղափոխությունը խնդիրներ ու թերացումներ է ունեցել սոցիալական հարցերի հետ կապված, բայց, ըստ հավաստի աղբյուրների, Նոր Հայաստանի իշխանություններն ու անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների կենսաթոշակները բարձրացնելու ռեալ ծրագիր ունեն և, դրանից էլ բացի, վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս իր ելույթներում կարևորել է Հայաստանի քաղաքացիների աշխատավարձերի հարցերը, և հատկապես ու առանձնապես անդրադարձել է պետական հիմնարկներում աշխատողների հարցերին՝ նշելով ու շեշտելով, որ հատկապես պետական հիմնարկներում ծառայողների աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտությունը կա: Այնպես որ, վարչապետ Փաշինյանը, շատ հնարավոր է, ընթացիկ տարում ոչ պակաս համարձակություն, վճռականություն ու հետևողականություն հանդես բերի նաև Նոր Հայաստանի սոցիալական ու տնտեսական հարցերում: Դրա անհրաժեշտությունն իսկապես կա, և եթե վարչապետ Փաշինյանը սոցիալական ու տնտեսական հարցերում նույնպիսի վճռականություն, համարձակություն ու հետևողականություն հանդես բերի, ինչպիսին իր թիմի հետ միասին հանդես բերեց Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի դեպքերի և երկրորդ նախագահ Քոչարյան Ռոբերտի կատարած այդ և այլ հանցագործությունների վերաբերյալ, և եթե հեղափոխականներն ու վարչապետն իրենց թանկագին ժամանակը տվյալ հարցերի կապակցությամբ նույնպիսի սիրով շռայլեն, ընթացիկ տարում մենք իսկապես Նոր՝ չափազանց Նոր Հայաստան կունենանք, ընդ որում՝ այնպիսի Հայաստան, որի քաղաքացիները ոչ միայն սոցիալական խնդիրներ չեն ունենա, այլև կունենան իսկապես Նոր Հայաստանի լիարժեք քաղաքացուն վայել նորմալ ու բարեկեցիկ կյանք, և ողջ Հայաստանում այլևս չի գտնվի մի քաղաքացի, ով կդժգոհի թավշյա հեղափոխությունից, վարչապետ Փաշինյանից և նրա վարած ներքին ու արտաքին քաղաքականությունից: Կարդացեք նաև «Այդ տեղեկատվությունը խուճապ առաջացնող չեմ համարում, և ծանուցման մեջ գրել եմ, որ չեմ հեռացնում այն». Արթուր Սաքունց Ընդդիմություն չունենք, իսկ իշխանությունն աշխատում է զուտ իներցիայով «Մեր առաջ խնդիր ենք դրել շատ ավելի մեծ ամբիցիաներով առաջնորդվել հետճգնաժամային վիճակի նկատմամբ դիրքավորվելիս». Նիկոլ Փաշինյան Ավելին. բոլորս կարող է դառնանք հեղափոխական, Նիկոլական ու «իմքայլական», և «մեր քայլը» կատարենք. Նոր Հայաստանի արժանապատիվ քաղաքացու «մեր քայլը», որը մեզ կտանի մեր երազանքների ու մեր նպատակների հետևից: Երազանքներ ու նպատակներ, հանուն որոնց մեր ջահելներն առանց աչքերը թարթելու ընթացան թավշյա հեղափոխության ասպետ Նիկոլ Փաշինյանի հետքերով՝ զարմացնելով ու հիացնելով ողջ առաջադեմ աշխարհին: Ողջ առաջադեմ աշխարհին հիացնելով ու զարմացնելով՝ մենք այս տարի կկատարենք մեր վճռական ու վերջնական քայլը՝ առաջադեմ աշխարհի ու բոլորիս առաջ բաց անելով Նոր Հայաստանի հյուրընկալ դարպասները:

Կարդացեք նաեվ

Հայերը Մոսկվայում ավտոերթով վերահսկում են ադրբեջանցիների գործողությունները

Irina Abovyan

Ադրբեջանական ԶՈւ-երի ղեկավարությունը շատ ցավոտ են տանում իրենց դիրքային կորուստները․ մարդկայինի վրա հաստատ թքած ունեն

Irina Abovyan

Հարգելի ծնողներ, թույլ մի տվեք Ձեր երեխաներին այս օրերին բակում խաղալ. Մկրտիչ Արզումանյան

Gevorg Kazaryan

Մեկ օրում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 230-ով

Irina Abovyan

Նախարարների եւ այլ բարձրաստիճան պետական պաշտոնյաների աշխատավարձները բարձրացել են 500.000-ից մեկ միլիոն դրամով, թոշակը՝ 3000 դրամով

Irina Abovyan

Ե՞րբ COVID-19-ը կարող է ավարտել իր կենսաբանական ցիկլը

Irina Abovyan