Խոհանոց

Ինչպե՞ս պատրաստել չիչխանը ձմռան համար

Շաքարով չիչխան ձմռան համար     Չիչխանն ունի բուժիչ հատկություններ:  Այն ոչ միայն համեղ հատապտուղ է, որից պատրաստում են ըմպելիքներ և  պահածոներ ձմռան համար, այլև պարունակում է շատ վիտամիններ և օգտակար նյութեր:   

  Ընդամենը  մի քանի  բաղադրիչ և ձեր սեղանին կունենաք համեղ ու առողջարար չիչխան ձմռան համար, որը կարելի է ավելացնել թեյի մեջ կամ վայելել թխվածքների հետ։  

  Ցանկանո՞ւմ եք իմանալ՝ ինչպես պատրաստել չիչխանը շաքարով ձմռան համար, ուրեմն հետևեք քայլ առ քայլ պատրաստման ընթացքին։  

Բաղադրամասեր

Չիչխան – 700 գր, Նարինջ – 2 հատ, Շագանակագույն շաքարավազ- 500 գր, Դարչին – 1 կտոր   Ի դեպ, շագանակագույն շաքարավազի փոխարեն կարող եք օգտագործել սովորական շաքարավազ։  

Պատրաստման եղանակը

Քայլ 1 Չիչխանը մանրակրկիտ լվանալ հոսողջրիտակ, չորացնել, ապա մաքրել հատապտուղը ճյուղերից: Այնուհետև լցնել ապակե տարայի մեջ և տրորելհատուկ ճզմիչով:

  Քայլ 2 Այնուհետև տրորված զանգվածն անցկացնել փոքր անցքեր ունեցող մաղով:

Քայլ 3 Մաղով անցկացրած չիչխանը լցնել կաթսայի մեջ։ Այնուհետև ավելացնելշաքարավազը, ապա լավ հարել:

Քայլ 4 Նարնջի կեղևն անցկացնել քերիչով, ևհյութը քամել: Ապա դարչինի կտորի հետ միասին լցնել կաթսայի մեջ: Դնել կրակին ու եփել մոտ 7 րոպե։ Ստացված զանգվածը  լցնել ստերիլ տարաների մեջ և փակել կափարիչով:  Պահել սառնարանում  կամ  նկուղում:   Բարի վայելում։

Կարդացեք նաեվ

Հավի մսով և կարտոֆիլով անչափ համեղ և արագ պատրաստվող ուտեստ (Տեսանյութ)

Irina Abovyan

Ինչպես ընտրել ձմերուկ

Irina Abovyan

Կաթնաշոռային կարկանդակ՝ ծիրանով

Irina Abovyan

Ձմռան համար թարմ լոլիկ առանց ջրի, էսենցիայի և աղի: Այսպիսի տարբերակ Դուք դեռ չեք տեսել.

Irina Abovyan

Վարունգով պատրաստում ենք շատ համեղ և թեթև աղցան

Irina Abovyan

Շոկոլադե մեղրով տորթ. Պատրաստվում է 25 րոպեում

Irina Abovyan