Հասարակություն

Գերմանիայում կորոնավիրուսի անոմալիա է գրանցվել․ FT

Գերմանիայում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի բարձր մակարդակ, բայց վիրուսից մահացությունը մնում է ցածր, այդ իսկ պատճառով երկրում համաճարակի հետ կապված իրավիճակը համարվում է անոմալ: Այս մասին հաղորդում է Financial Times- ը:

Լրատվամիջոցը նշում է, որ COVID-19-ը «հարվածել է Գերմանիային ամբողջ ուժով», վարակի տարածումը արագանում է:

Ըստ Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների՝ հինգշաբթի, մարտի 19-ին, Գերմանիայում վարակվածների թիվը կազմել է 13,979 մարդ: Այսպիսով, Գերմանիան ընդգրկվել է վարակակիրների թվով առաջին հնգյակում (Չինաստանից, Իտալիայից, Իրանից և Իսպանիայից հետո):

Այնուամենայնիվ, երկրում վիրուսից մահացել է ընդամնենը 42 մարդ: Օրինակ՝ Ֆրանսիայում 9.058 մարդ վարակվել է կորոնավիրուսով, իսկ 243-ը մահացել է, Իսպանիայում 803-ը մահացել է 17,395 վարակվածներից:

Մասնագետները անոմալիան վերագրում են այն փաստին, որ Գերմանիայում կորոնավիրուսի բռնկումը համեմատաբար վաղ փուլում է, իսկ վարակվածների տարիքը ավելի երիտասարդ է, քան այլ երկրներում: Բացի այդ, երկրում հսկայական քանակությամբ թեստեր են անցկացվել:

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

Սգում ենք Ձեզ հետ միասին. Երևանի քաղաքապետը ցավակցել է Լևոն Արոնյանին

Irina Abovyan

Ունենանալու ենք վերակենդանացած թաղամաս՝ Երևանի սրտում. Ավինյանը՝ Կոնդի մասին

Irina Abovyan

Տավուշի մարզպետը` 7 գյուղերը Ադրբեջանին հանձնվելու մասին

Irina Abovyan

Շագանակագույն աչքերով մարդիկ ամենաառանձնահատուկն են, և ահա թե ինչու

Irina Abovyan

Ո՞վ է Սասուն Միքայելյանի դստեր ընտրյալը և ինչպե՞ս է անցել կայացած հարսանիքը (լուսանկար)

Irina Abovyan

Երևանում և 2 մարզերում հոսանքազրկումներ են լինելու

Irina Abovyan