Հասարակություն

10 տնային միջոց մազաթափության դեմ

Ինչպես գրում է takprosto.cc կայքը, մազաթափությունը խնդիր է, որը կարող է առաջանալ ցանկացած տարիքում: Այս խնդրի պատճառ կարող են դառնալ մի շարք հանգամանքներ. ժառանգականություն, շրջական միջավայրի ազդեցություն, սթրես, դեպրեսիա, երջանկություն, վիտամինների պակաս, և այլն: Այս խնդրի հետ պետք է շատ զգույշ լինել: Կայքը ներկայացրել է մազաթափության դեմ պայքարելու 10 տնային միջոց:

1. Ձուն բավական շատ սպիտակուցներ է պարունակում, ինչն ամրացնում է մազարմատները: Դրա մեջ պարունակվող վիտամին A-ն կանխարգելում է թեփի առաջացումը, վիտամին E-ն լավացնում է արյան շրջանառությունը, իսկ վիտամին D-ն նպաստում է մազերի աճին: Իսկ կանաչ թեյը շատ լավ հակաօքսիդանտ է և արագացնում է մազերի աճը: Այս երկու բաղադրիչներից կարելի է դիմակ պատրաստել հետևյալ կերպ. լավ խառնեք 1 ձվի դեղնուցը և 2 ճաշի գդալ օգտագործված կանաչ թեյի տերևները, այս խառնուրդը քսեք գլխի մաշկին, մոտ 30 րոպե թողեք, ապա լվացեք շամպունով:

2. Ընտրեք ցանկացած յուղ մազերի համար՝ կոկոսի, նուշի, ժոժոբայի, ձիթապտղի, այն խառնեք վիտամին E-ի 3 պարկուճի հետ: Ապա այն քսեք մաշկին, ցանկության դեպքում կարող ենք ամբողջ գիշեր թողնել գլխի մաշկի վրա:

3. Բլենդերում հարեք 1 սոխը, ապա այն խառնեք 1ճաշի գդալ մեղրի հետ: Ստացված խառնուրդը քսեք գլխի մաշկին, թողեք 40 րոպե, ապա մաքրեք տաք ջրով:

4. 1 հասած բանանը խառնեք 1 ձվի դեղնուցի հետ: Ստացված խառնուրդը քսեք գլխին և նվազագույնը 30 րոպե թողեք:

5. 1 ճաշի գդալ մեղրը խառնեք 1 թեյի գդալ գերչակի յուղի, 1 ձվի դեղնուցի և 1 ճաշի գդալ կոնյակի հետ: Որպեսզի ավելի լավ արդյունքի հասնեք, կարող եք ստացված խառնուրդին ավելացնել նաև վիտամին A և E: Դիմակը քսեք գլխին, մազերը սրբիչով փաթաթեք, մոտ 1 ժամ թողեք մազերին:

6. 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղը խառնեք 1 ճաշի գդալ մեղրի հետ, ապա 1 ճզմած ավոկադո ավելացրեք խառնուրդին, այն քսեք մազերին և լվացեք 20 րոպե անց:

7. Կես բաժակ բնական յոգուրտը խառնեք կես ճաշի գդալ մայոնեզի և 2 ձվի դեղնուցի հետ: Խառուրդը քսեք գլխին և թողեք մոտ 1 ժամ:

8. 1 ճաշի գդալ կաթը խառնեք 1 ճաշի գդալ վարսակի թեփի հետ, թողեք 1 ժամ: Մինչև խառնուրդը գլխին քսելը սանրեք մազերը, ապա դիմակը 20 րոպե թողեք գլխին:

9. Մի փոքր սուրճը խառնեք 1 ձվի դեղնուցի հետ: Խառնուրդը քսեք գլխին, մոտ երկու րոպե մերսեք գլխի մաշկը: 40 րոպե անց գլուխը լվացեք տաք ջրով:

10. 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղը խառնեք 2 ճաշի գդալ կոկոսի յուղի հետ: Խառնուրդը գլխին պահեք մոտ 1 ժամ:

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Հադրութին հարվածեցին հրետանիով. Արծրուն Հովհաննիսյան

Irina Abovyan

2020 թվականի Աստղագուշակ՝ կենդանակերպի բոլոր նշաների համար

Irina Abovyan

Հնդկաձավարի այս հատկություններն իմանալով ես ուղղակի ապշեցի, միթե այս ամենն անում է հասարակ հնդկաձավարը, որը ես այդքան էլ չէի սիրում…

Irina Abovyan

Ուշագրավ՝ Մոնթեն շարունակում է ապրել, Նրա խիզախ հոգին ապրում է Դավիթ Տոնոյանի մեջ. ՍԵՆՍԱՑԻՈՆ

Irina Abovyan

Հեշտ ու անհավանական արդյունքով դեմքի դիմակ Արեւիկ Ուդումյանից

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գործով նախաքննությունն ավարտվեց. նոր մանրամասներ Երևանում 16-ամյա աղջնակի դաժան սպանության դեպքից

Irina Abovyan