Հասարակություն

Մարտի 22-ը Ջրի համաշխարային օրն է

Մարտի 22-ը Ջրի համաշխարային օրն է, որը ՄԱԿ-ի որոշմամբ 1993 թվականից ամեն տարի նշվում է բոլոր մայրցամաքներում, դրանով իսկ կարևորելով ջրի դերը մեր կյանքում: Նույն նպատակով այդ օրն անցկացվող միջոցառումները յուրաքանչուր անգամ նվիրված են լինում առանձին թեմայի: 2020-ին այն կրում է «Ջուրը եւ կլիմայի փոփոխությունը» վերնագիրը, ցույց տալու համար ջրի և կլիմայի սերտ փոխկապակցությունը: Իրոք դա այդպես է: Կլիմայի փոփոխություններով պայմանավորված հողագնդի անապատացումը առաջանում է տարեկան 10 կմ արագությամբ: Ջուրը ներկայումս վերածվել է երկրագնդի ամենաարժեքավոր ռեսուրսի, որը մենք դատապարտված ենք օգտագործել խնայողաբար ու հնարավորինս արդյունավետ: Հետևաբար, հարկ է հավասարակշռել հասարակության բոլոր շերտերի կարիքները, որպեսզի ամեն մի բնակիչ, անկախ քսակից պարունակությունից ու սոցիալական դիրքից, բավարար քանակությանբ կյանքի աղբյուր հանդիսացող ջուր ունենա: Այստեղ Հայաստանը բացառություն չէ: Գործի հաջողությունն էլ զգալիորեն կախված է նաև մեզանից՝ մատակարարներից ու սպառողներից, ու մեր սերտ համագործակցությունից, որի ուղղությամբ և շարժվում է Հայաստանի խմելու ջրի միակ օպերատոր «Վեոլիա ջուր» ընկերությունը:

Կարդացեք նաեվ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2241 նոր դեպք. մահացել է 26 մարդ

Irina Abovyan

Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 3 մարզում

Irina Abovyan

ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 1400 մարդ. ՏԱՍՍ

Irina Abovyan

Արփիի հագուստի մեծ մասը հայկական արտադրության է. Աննա Հակոբյան (ֆոտո)

Irina Abovyan

Սահմանին Ադրբեջանն է, ներսում՝ նոր կորոնավիրուսը. ՀՀ ՊՆ և ԱՆ ներկայացուցիչներն այսօր միասին են օրն ամփոփել

Irina Abovyan

Երկորյակներն ինչ էլ անեն այսօր, նրանց հետապնդելու է հաջողությունը․ ապրիլի 26-ի աստղագուշակը

Irina Abovyan