Հասարակություն

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ. «Համայնքի ղեկավարը ձերբակալված չէ, այս պահին էլ աշխատում է»

Aravot.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ խուզարկություն է տեղի ունեցել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի եւ նրա տեղակալի բնակարաններում, կար նաեւ տեղեկություն, որ նրանք ձերբակալվել են։ Պարոն Առուշանյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, որպեսզի կարողանանք մեկնաբանություն ստանալ: Կապվեցինք համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանի հետ, նա  խուզարկության մասին ոչինչ չհայտնեց եւ ընդամենն ասաց, որ ձերբակալության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, ապատեղեկատվություն են, ու իրենք չգիտեն, թե ինչ նպատակով է տարածվել այդ տեղեկությունը: «Գորիսի համայնքի ղեկավարն այս պահի դրությամբ էլ աշխատում է համայնքապետարանում»,-ասաց տիկին Յոլյանը:

Կարդացեք նաեվ

Կորոնավիրուսի հետևանքով ողջ աշխարհում մահացել է ավելի քան 160 000 մարդ. Worldometers

Irina Abovyan

Օդի ջերմաստիճանը կնվազի 12-15 աստիճանով

Irina Abovyan

Սերժ Սարգսյանը թոռների հետ լուսանկար է հրապարակել

Irina Abovyan

Վարդաշենում կատարված դանակահարության դեպքը բացահայտվել է. մեկ անձ ձերբակալվել է

Irina Abovyan

Հոգեբանական թեստ. Ինչ եք կարծում որ զույգն է ամենաերջանիկը

Irina Abovyan

Այս զույգը եզակի զույգերից է՝ով տոնել է իր ամուսնության 60 ամյակը

Irina Abovyan