Քաղաքականություն

Երևանի որոշումն անբեկանելի է. Թել Ավիվում դեսպանատուն ունենալը բխում է մեր շահերից, Թեհրանը պետք է դրանք հաշվի առնի

Պաշտոնյան, մատնանշելով Պաղեստինի ժողովրդի իրավունքների իրացման հարցում իսլամական երկրների դիրքորոշումը, խստորեն դատապարտել է արաբական և ոչ արաբական երկրների ու Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումը։
Աբդոլահիանը Երևան-Թեհրան հարաբերությունները տարածաշրջանում անվտանգության պահպանման կարևոր գործոններից է որակել և հավելել. «Հույս ունեմ, որ Հայաստանի կառավարությունը իր որոշումը կվերանայի և Պաղեստինի կեղեքված ժողովրդին օգնելու համար անհրաժեշտ միջոցառումներ կորդեգրի»:

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ իրանական կողմից արվող հայտարարությունները բնական են, զարմանալի կլիներ, եթե դրանք չարվեին: «Բայց միևնույն ժամանակ ես կարծում եմ, որ Հայաստանը չի փոխելու իր որոշումը, որն արդեն կայացրել է դեսպանության բացման վերաբերյալ։ Գիտեք, որ նախագահի հրամանագիրն է արդեն եղել՝ Թել Ավիվիում ռեսիդենտ դեսպան նշանակելու վերաբերյալ։ Հույս ունեմ, որ մեր համապատասխան գերատեսչությունները մեր իրանցի գործընկերների հետ քննարկել են այս հարցը, ներկայացրել, թե ինչով է պայմանավորված դեսպանության բացումն Իսրայելում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Սարգսյանի՝ ակնհայտ է, որ դեսպանատան բացումը բացառապես երկկողմ հարաբերությունների բնույթ է կրում, ուղղված չէ որևէ պետության և առաջին հերթին մեր բարեկամ Իրանի դեմ. «Հայաստանն այստեղ հստակ անելիքներ ունի։ Կան ծրագրեր, որոնք պետք է կյանքի կոչվեն։ Չմոռանանք, որ Իսրայելում Ադրբեջանի ազդեցությունը բավականին մեծ է, չմոռանանք, որ Իսրայելը Ադրբեջանին պարբերաբար մեծածավալ զենք ու զինամթերք է մատակարարում։ Չմոռանանք նաև, որ այնտեղ ունենք համայնք, ունենք եկեղեցապատկան կարևոր գույք, քրիստոնեական ամենակարևոր սրբատեղիներից մեկը։ Այնպես որ Հայաստանը շատ բան ունի անելու Իսրայելում, ու սա բացառապես հայ-իսրայելական հարաբերությունների կոնտեքստում է պետք դիտարկել։ Սա որևէ կերպով չի կարող բացասական ազդել Իրանի նկատմամբ մեր բարեկամական ու եղբայրական վերաբերմունքի վրա»։

Մեր զրուցակիցը չի կարծում, թե Թել Ավիվում դեսպանատուն բացելուց հետո հայ-իրանական հարաբերություններում փոփոխություններ կլինեն. «Ըստ էության մենք դեսպան ունեինք Իսրայելում, բայց նստավայրը Թել Ավիվը չէր, տարածաշրջանի այլ քաղաքներում էր լինում։ Հիմա ընդամենը տեղի է ունենում դիվանագիտական պրակտիկայում ընդունված մի գործողություն՝ նստավայրը տեղափոխվում է Թել Ավիվ։ Այնպես որ, ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում։ Նորից եմ ասում՝ սա հայ-իսրայելական հարաբերություններին է միտված և որևէ կերպ չի կարող բացասաբար ազդել մեր վերաբերմունքի վրա հարևան Իրանի նկատմամբ»։

Իրանագետ, ՄԱՀՀԻ փորձագետ  Արմեն Վարդանյանի կարծիքով՝ Թել Ավիվում դեսպանատուն ունենալը  որևէ հետևանք չպետք է ունենա հայ-իրանական հարաբերություններում: «Այդ որոշումն անբեկանելի է։ Հայաստանը մշտապես հաշվի է առել Իրանի զգայունակությունն այդ հարցում, բայց նաև մեզ համար կարևոր է  Իսրայելում ունենալ ռեզիդենտ դեսպան, որը տեղում  մեր շահերն առաջ կմղի։ Հայաստանը շարժվում է իր շահերից ելնելով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Արմեն Վարդանյանը հավելեց. «Անկեղծ ասած, ինձ թվում էր, թե մենք այդ հարցն արդեն  քննարկել ենք Իրանի իշխանությունների հետ, և հնչեցրած այդ հայտարարությունն ինձ համար զարմանալի էր։ Ամեն դեպքում կարծում եմ՝ հարցը կլուծվի, որոշումն արդեն կայացված է, դեսպան  Սմբատյանն էլ  արդեն տեղափոխվել է Թել Ավիվ»։

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

Ժողովուրդը վարչապետից արդյունավետ աշխատանք է ակնկալում.Ինքներդ ձեզ անտեղի գովալու սազը մի քանի ամսով կարանտին ուղարկեք

Irina Abovyan

Գիշերը Արմեն Սարգսյանը ծանր հարված ստացավ. Այս ջախջախիչ գրառումը տակնուվրա արեց բոլորին. ԴԻՊՈՒԿ Է

Irina Abovyan

Աննա Հակոբյանը հունվարի 29-ին բաժանվել է ամուսնուց. Այսօր կհայտնեն: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Irina Abovyan

Ծառուկյանի Հայտարարությունն ու Ջուլֆալակյանի Հրաժարականը

Irina Abovyan

Բառ չկա ներկայացնելու այն ցավը, որը մեր հոգիներում է․ այլ բան չեմ կարող ասել․ Վանեցյան

Irina Abovyan

Հրապարակվեց Սենսացիոն Լուսանկար. Բոլորի ալիքները վառված են, Նիկոլը գիտի ամեն ինչ և անցնում է գործի

Irina Abovyan