Հասարակություն

Իտալիայում Costa Luminosa քրուիզային նավի մոտ 1000 ուղևոր կարանտինի մեջ կլինի. այստեղ կորոնավիրուսի հաստատված 84 դեպք կա

Costa Luminosa քրուիզային նավի մոտ 1000 ուղևոր կարանտինի մեջ կլինի: Այս մասին հայտնել է Իտալիայի Լիգուրիա նահանգի ղեկավար Ջովաննի Տոտին, որի խոսքերը փոխանցել է շրջանի պաշտոնական կայքը:

Life.ru-ն գրում է, որ ընդհանուր առմամբ նավում 188 օտարերկրացի կա, որոնցից 13-ը ռուսաստանցիներ են: Նշվում է, որ կորոնավիրուսի վարակ է ախտորոշվել 84 ուղևորի մոտ: 

Ափ են հասել Իտալիայի 113 քաղաքացիներ և 85 շվեյցարացիներ: Բացի դա, մոտ ժամանակներում նավը կլքեն ևս 700 ուղևորներ, որոնց մեծ մասը Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրիայի, ԱՄՆ-ի և Կանադայի քաղաքացիներ են: 

Իսկ նրանց նկատմամբ, ովքեր կմնան նավի վրա, հսկողություն կիրականացնի առողջապահության իտալական համակարգը:

Կարդացեք նաեվ

Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. «05»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը. վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

Այսօրվանից դադարեցվում է Երևան-Գյումրի արագընթաց գնացքի աշխատանքը. ՏԿԵ նախարարի տեղակալ

Irina Abovyan

7 նշան, որ նա իրեն հիմարի պես է պահում, քանի որ թաքցնում է խորը զգացմունքները

Irina Abovyan

Մարդիկ, ովքեր սիրում են կծու կերակուրներ, ավելի երկար են ապրում. հետազոտություն

Irina Abovyan

Կենդանակերպի 4 նշան ում մինչև հունիսի 13 ը հաջողություն է սպասվում

Irina Abovyan

Դրամը ամրապնդում է կայունությունը, ավանդներն ու վարկերն աճում են, աճում է նաեւ բանկերի լիկվիդայինությունը․ Փաշինյան

Irina Abovyan