Հասարակություն

Առողջական ինչ խնդիրների մասին կարող է հուշել ականջներում լսվող աղմուկը

Ականջներում լսվող աղմուկը, որի գիտական անվանումն է տինիտուս, բավական տարածված երևույթ է։ Մասնագետների խոսքով՝ նման խնդրին ժամանակ առ աժամանակ կարող են բախվել ինչպես առողջ մարդիկ, այնպես էլ նրանք, որոնց մոտ առկա են առողջական ինչ-ինչ խնդիրներ։

Ականջներում լսվող արտասովոր աղմուկը կարող է պայմանավորված լինել ներքին ականջում գտնվող մանր անոթների արյան հոսքի դժվարացմամբ և հուշել լսողության օրգանների բավական լուրջ հիվանդությունների մասին։ Մեծ մասամբ այն վկայում է այս օրգաններում ընթացող բորբոքային գործընթացների մասին, ինչն անտեսելը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ։

Նման խնդիր կարող է ի հայտ գալ նաև երկարատեւ ֆիզիկական ակտիվության կամ հորմոնալ խանգարումների ժամանակ, սակայն անգամ այս դեպքում աղմուկը պայմանավորված է լինում բորբոքային գործընթացներով։

Մասնագետների խոսքով՝ բորբոքումները կարող են պայմանավորված լինել ամենատարբեր խնդիրներով, որոնց շարքին են դասվում սնդիկից, արճիճից, նիկոտինից կամ ալկոհոլից թունավորումը, ինչպես նաև սակավարյունությունը, վահանագեղձի խանգարումները, լսողական նյարդի ինֆեկցիոն ախտահարումները կամ ավիտամինոզը։ Նման խնդիրները կարող են շատ վտանգավոր լինել, ուստի դրանք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

Կարդացեք նաեվ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 549 նոր դեպք

Irina Abovyan

8 կենցաղային պատճառներ, որոնք վնասում են քո առողջությանը

Irina Abovyan

Արաբկիրում գողացել են 7 մեքենայի հայելիները

Irina Abovyan

Աստղագուշակ մայիսի 22-ի

Irina Abovyan

Այլևս դեն չնետեք կիվիի կեղևը. ահա թե ինչով է այն օգտակար

Irina Abovyan

Եզակի հանդիպող բարեխիղճ վարորդների շարքից

Irina Abovyan