Հասարակություն

Ես մեղավոր եմ. Ստավրոպոլի երկրամասի գլխավոր ինֆեկցիոնիստը վարակվել է կորոնավիրուսով և Եվրոպայից վերադառնալուց հետո խախտել կարանտինի ռեժիմը

ՌԴ Ստավրոպոլի երկրամասի գլխավոր ինֆեկցիոնիստ Իրինա Սաննիկովան, որը կասկածվում է 11 ռուսաստանցու կորոնավիրուսով վարակելու համար, ընդունել է իր մեղքը: Lenta.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին գրել է «Подъем» թելեգրամ ալիքը:

Սաննիկովան նշել է, որ թաքցրել է Եվրոպա կատարած այցը:

«Ես մեղավոր եմ»,- հայտնել է նա և հավելել, որ իրեն վատ է զգում: Հաղորդվում է, որ բժիշկն այժմ երկկողմանի թոքաբորբ ունի և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ Ստավրոպոլի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը հաղորդել էր, որ երկրամասում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին կասկածը: Տեղի ԶԼՄ-ներում հայտնվել էր տեղեկությունը, որ կորոնավիրուսի հնարավոր վարակակիրը Ստավրոպոլի երկրամասի գլխավոր բժիշկ-ինֆեկցիոնիստ Իրինա Սաննիկովան է, որը վերադարձել է Իսպանիայից և շարունակել աշխատանքի գնալ: Վլադիմիրովը բժշկի վարքն անվանել էր անպատասխանատու:

Ավելի ուշ վարակման փաստը հաստատվել էր: Ոստիկանության աղբյուրները լրատվամիջոցին հայտնել են, որ կարանտինի ռեժիմից խուսափելու համար Սաննիկովային քրեական պատասխանատվություն է սպառնում:

Ինֆեկցիոնիստի հետ շփված անձանցից անալիզներ են վերցրել, նրանք գտնվում են բժիշկների հսկողության ներքո: Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ կորոնավիրուս է կասկածվում Սաննիկովայի շրջապատից ևս 11 մարդու մոտ: Երկրամասում չեղարկել են բոլոր զանգվածային միջոցառումները: Երկուշաբթի օրվանից 3 շաբաթով դադարեցվել է մանկապարտեզների աշխատանքը, դպրոցականներին արձակուրդի կուղարկեն: Բուհերը կանցնեն հեռահար ուսուցման:

Կարդացեք նաեվ

Բրինձը և իր օգտակար հատկությունները․կիրառեք և առողջ եղեք

Irina Abovyan

«Ես շատ եմ սիրում հայերին». Ելենա Մալիշեւան հաղորդման հերոսուհուն խորհուրդներ է տվել իր հայ հարսի օրինակով

Irina Abovyan

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 3-9-ը

Irina Abovyan

Ի՞նչ պատիժ է սահմանվում անձնագիրը կամ նույնականացման քարտը փչացնելու դեպքում

Irina Abovyan

Առողջապահության չեղած նախարարություն, 11 հազար և ավել բուժվող հիվանդ ցույց տալուց առաջ չմոռանաք վարչապետի՝ 3 օր առաջ հնչած խոսքը

Irina Abovyan

Հանրապետության ողջ տարածքում եղանակը կտաքանա

Irina Abovyan