Հասարակություն

Անգլիացի նկարիչը սև թղթի և սպիտակ մատիտի օգնությամբ տպավորիչ «լուսավոր» դիմանկարներ է ստեղծում (լուսանկարներ)

Լոնդոնաբնակ նկարչի աշխատանքները տպավորում են ոչ միայն դիմանկարների մանրազնին ներկայացված տեսքով, այլև դրանց պատկերման տեխնիկայով:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, Զալֆ անունով հայտնի նկարիչը սովորաբար իր «հերոսներին» պատկերում է կիսադեմով՝ դրանով իսկ առավել խորհրդավոր տես հաղորդելով նկարներին և թույլ տալով դիտողին ինքնուրույն պատկերացնել չնկարված հատվածը:

Իր գործերին «կախարդական» և սյուրռեալիստական տեսք հաղորդելու համար նա օգտագործում է սև թուղթ և սպիտակ ու մոխրագույն մատիտներ, որոնց օգնությամբ լույսի պատրանք է ստեղծում:

Նկարչի խոսքով՝ յուրաքանչյուր նկար ստեղծելը նրանից 1-60 ժամ է պահանջում՝ կախված մանրակրկիտ աշխատանքի ծավալից:

Կարդացեք նաեվ

Շտապօգնության ավտոմեքենաներ վարելու համար անհրաժեշտ են վարորդներ

Irina Abovyan

Բագրատաշենի լուսաբացն էլ տեսանք․ Նարեկ Վանեսյան

Irina Abovyan

ԿԽՄԿ-ն կաջակցի մարտական գործողություններում զոհվածների աճյունների արտահանձմանը

Irina Abovyan

4 նշան, որ ձեր տղամարդը գուցե դավաճանում է ձեզ

Irina Abovyan

Խաշթառակում բռնության ենթարկված հինգ երեխաները կտեղափոխվեն մանկատուն

Irina Abovyan

Կուշտ նախաճաշ. ինչո՞ւ է այն այդքան կարևոր

Irina Abovyan