Հասարակություն

Կորոնավիրուսը մաքրում է աշխարհը՝ հնարավորություն տալով բնությանը ինքնամաքրվել

blognews.am-ը գրել է. Մենք բոլորս զգում են կորոնավիրուսի տարածման հետևանքները, որը իր ճանապարհին սրբում է ամեն ինչ՝ լինեն բուժքույրեր, բժիշկներ, քաղաքացիական անձինք կամ ամբողջ կառավարություններ:

Կարանտինի տարածքները ավելանում են վարակվածների թվի աճին զուգահեռ, և շատ դժվար է դրական հեռանկար ունենալ ապագայի հանդեպ, երբ ոչ ոք իրավիճակի վերաբերյալ որևէ պատասխան չունի: Ի վերջո, գիտնականները վերջապես դրական փոփոխություն են նկատում, չնայած գուցե դա չլինի այն, ինչ մենք սպասում ենք։

Ըստ Եվրոպական տիեզերական գործակալության (ESA), ինչպես նաև մի շարք անկախ հետազոտողների՝ Իտալիայում ազոտի երկօքսիդի արտանետումները զգալիորեն նվազել են COVID-19-ի տարածման արդյունքում մարդկանց մեկուսացման հետևանքով: Copernicus Sentinel-5P արբանյակը հայտնաբերել է NO2 արտանետումների անկում` ազդարարելով օդի աղտոտվածության նվազումը, որի առավելագույն փոփոխությունը նկատվում է երկրի հյուսիսային մասում:

«Հատկապես ակնհայտ է ազոտական երկօքսիդի արտանետումների անկումը Իտալիայի հյուսիսում»,- հայտնում է ESA-ի Copernicus Sentinel-5P առաքելության ղեկավար Կլաուս Զեհները: «Թեև տվյալների մեջ կարող են լինել փոքր տատանումներ ամպի ծածկույթի և փոփոխվող եղանակի պատճառով, մենք վստահ ենք, որ արտանետումների կրճատումը, որը մենք տեսնում ենք, համընկնում է Իտալիայում մեկուսացման հետ, ինչը հանգեցնում է ավելի քիչ երթևեկության և արդյունաբերական գործունեության»:

Փետրվարի 14

Փետրվարի 24

Մարտի 4

Մարտի 8

Իսկ սա փետրվարի 8-ի նկար է

Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) հրապարակած նկարում պատկերը նույնն է

Կարդացեք նաեվ

ԱՄՆ-ից Արամ Ասատրյանի որդին Տիգրանը ՀՐԱՏԱՊ ԿՈՉ ԱՇԽԱՐԻ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻՆ սա մեր ազգի երեխաների հարցն է.

Irina Abovyan

Արցախի հյուսիսային ուղղությամբ հարձակված Ադրբեջանը հետ է շպրտվել՝ ունենալով տասնյակ կորուստներ

Irina Abovyan

Հայտնաբերվել է քաղցկեղի դեմ բնական դեղամիջոցը

Irina Abovyan

«Դիալիզով հիվանդ երեխես աչքիս դեմը մեռնում ա, տաքսու փող չունեմ հիվանդանոց հասցնեմ»․ տարեց կինը օգնություն է խնդրում

Irina Abovyan

Փաշինյանը իր զենքերը վայր չի դնի․ Նախկինները հետ չեն գալու. Աղետներ են սպասվում․ Լյուսյա Հակոբյան

Irina Abovyan

Ադրբեջանն է ուժեր կուտակում սահմանի երկայնքով. ՊՆ խոսնակ

Irina Abovyan