Հասարակություն

Արտառոց ավտովթար Արարատի մարզում. Opel Zafira-ն հարվածել է Opel Omega-ին, այնուհետև մխրճվել վերջինիս տիրոջ ավտոտնակի մեջ՝ կոտրելով դարպասներն ու փլուզելով պատերը. կան վիրավորներ.

Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում, Opel Zafira մակնիշի 36 QG 114 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Վերին Արտաշատ գյուղում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բնակչի տան դիմաց կայանված Opel Omega մակնիշի 38 DO 008 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Opel Zafira-ն առաջ է ընթացել, կոտրել Opel Omega-ի տիրոջ տան երկաթե դարպասները և փլուզելով պատերը, մխրճվել ավտոտնակի մեջ:

Վթարի հետևանքով Opel Zafira-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչ Հարությունն Թորոսյանն ու տեսուչ Գեղամ Մովսիսյանը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել գյուղացիներն ու տանտերերը, և օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի բժիշկները, իսկ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանն ու դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանը:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ:

Ժամանել է նաև «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք նաեվ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Irina Abovyan

Հերթական ավտոմեքենայի թալանը Երևանում. կենտրոնում թալանել են Mercedes G մակնիշի ավտոմեքենան, մինչդեռ ոստիկանությունը 2 շաբաթ է՝ չի կարողանում հայտնաբերել գողին կամ գողերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan

Պարետին տեղեկացրեք, որ Էրեբունիում արտակարգ դրություն կոչվածն ու ինքնամեկուսացումը ֆիկցիա է, ուրիշ ոչինչ:

Irina Abovyan

Աղջիկս մնաց անտեր. ո՛չ հայր ունի, ո՛չ մայր. մահացած կին զինծառայողի եղբայր

Irina Abovyan

Անհավատարիմ կնոջ 15 նշան

Irina Abovyan

Կինը ոսկեղենը տվել էր ծանոթին, ապա բեմականացրել կողոպուտ և բնակարանային գողություն

Irina Abovyan