Հասարակություն

Ինչպե՞ս բարձրացնել իմունիտետը

Բոլորիս մոտ հաճախ ընկնում է դիմադրողականությունը, և շատերս տարվա մեծ մասը հիվանդանում ենք տարբեր հարուցիչներով` հարբուխ, վիրուսային գրիպներ, ամենբիազ, ջրծաղիկ, ծաղկախտ և այլ հիվանդություններով: Այս հիվանդությունները տարածում են վիրուսային և բակտերային ինֆեկցիաները: Նման դեպքերում բժիշկներն ասում են, որ հիվանդներն ունեն ցածր դիմադրողականություն՝ իմունիտետ:

Ի՞նչ է իմունային համակարգը

Իմունային համակարգը մեր մարմնի երկրորդ պաշտպանական մեխանիզմն է: Պաշտպանական մեխանիզմն ընդգրկում է մաշկը և լորձաթաղանթը: Լորձաթաղանթը ծածկում է մարսողական, շնչառական և վերարտադրողական համակարգերի ներսի պատերը: Երբ միկրոօրգանիզմները, ինչպիսին են, օրինակ, բակտերիաները և վիրուսները, առաջին պաշտպանական մեխանիզմով թափանցում են ներս, մեր իմունային համակարգը պայքարում է՝ դրանց ոչնչացնելու համար: Իմունային համակարգը պաշտպանում է մարդուն տարբեր բակտերիաների և վիրուսների հարձակումներից: Իմունային համակարգի կարևորագույն հատկանիշներից է նրա հիշողությունը: Իմունային համակարգի տարրերը, որոնք մեզ հեռու են պահում ինֆեկցիեներից, հիշում են նախկինում օրգանիզմ ներթափանցած բակտերիաներին և վիրուսներին և պատրաստվում են դրանք վերացնել: Իմունային համակարգը բաղկացած է արյան սպիտակ գնդիկներից, որոնք էլ գործում են՝ որպես պաշտպանության երկրորդ մեխանիզմ:

Ցածր իմունային համակարգի պատճառները

Գոյություն ունեն մի շարք արտաքին և ներքին գործոններ, որոնք նպաստում են դիմադրողականության անկմանը: Դրանցից են`

Միկրոսննդարար նյութերի պակասն ամենօրյա սննդակարգում

Մեր օրգանիզմը ոչ միայն ածխաջրերի, սպիտակուցների և ճարպերի կարիք ունի, այլ նաև վիտամինների և հանքանյութերի մեծ պահանջ: Այդ կարևոր վիտամիններից են` վիտամիններ A, B, C, D, E, H, և K: Հանքանյութերից են կալցիումը, երկաթը, պղինձը, մագնեզիումը, ցինկը, ֆոլիաթթուն, յոդը, և այլն: Հետազոտությունները ցույց են տվել, որ միկրոսննդարար նյութերի պակասից էլ ընկնում է իմունային համակարգը:

Քիմիական նյութեր

Վտանգավոր քիմիական նյութերի` պեստիցիդների, ինսեկտիցիդների ազդեցությունը, քիմիական մաքրող նյութերի հետ շփումը, քիմիական նյութերով հարուստ սննդամթերքը, ծխելը և ալկոհոլն այն գլխավոր նյութերն են, որոնք իջեցնում են իմունային համակարգը:

Օրգանիզմի տոքսիններ

Մարսողության ընթացքում մեր մարմնում արտադրվում են տոքսիններ, և, եթե այս տոքսինները դուրս չգան մեր օրգանիզմից, ապա դրանք կնպաստեն դիմադրողականության անկմանը: Չափից շատ տոքսինների կուտակումը կարող է մեծ վնաս հասցնել ոսկրածուծին, որը համարվում է իմունային համակարգի «սիրտը»:

Սթրես

Ամենօրյա սթրեսները թուլացնում են իմունային համակարգը: Հայտնի է, որ սթրեսի արդյունքում արտադրվում են նեյրո-էնդոկրին հորմոններ, որոնք կործանարար ազդեցություն են թողնում իմունիտետի վրա: Սթրեսը կարող է ոչ բարենպաստ ազդեցություն թողնել բնական քիլլեր բջիջների գործունեության, լիմֆոցիտների, պրոլիֆերեցիայի և հակամարմինների արտադրման վրա: Այս ամենի արդյունքում՝ վերքերը դանդաղ են բուժվում, պատվաստումները և քաղցկեղի նկատմամբ ռեակցիաները դանդաղում են:

Հակաբիոտիկների չարաշահում

Մեր օրգանիզմի ցածր իմունային համակարգը պայմանավորված է նաև հակաբիոտիկների չարաշահմամբ: Երբ հակաբիոտիկները հաճախակի են օգտագործվում, ապա հետագայաում բակտերիաները կարողանում են դիմադրել այս հակաբիոտիկներին: Եթե ընդդիմացող բակտերիան նորից է հարձակվում, իմունային համակարգը, ինչպես նաև՝ հակաբիոտիկները, ձախողվում են վերացնել այդ բակտերիան:

Քնի պակաս

Ցածր իմունային համակարգի մյուս պատճառներից է քնի պակասը: Հետազոտությունները պարզել են, որ քնի պակասի դեպքում տեղի են ունենում փոփոխություններ ցիտոկին համակարգի վրա: Ցիտոկիններն իմունային ազդանշանային մոլեկուլներ են: Ցիտոկինի համակարգի փոփոխությունների արդյունքում իջնում է բջջային իմունիտետը, որն էլ իր հերթին՝ թուլացնում է իմունային համակարգը:

Չափից շատ մարզումներ

Մարզումներն անհրաժեշտ են ոչ միայն գեղեցիկ մարմին ունենալու համար, այլև ապահովում են բարձր իմունիտետը: Սակայն ամեն ինչ, այդ թվում՝ մարզումները, պետք է չափավոր լինեն: Չափից շատ մարզվելն այրում է օրգանիզմի թթվածինը: Թթվածնի այրման հետևանքով արտադրվում են ազատ ռադիկալներ, որոնք հարձակվում են իմունային համակարգի վրա և դիմադրողականությունն իջեցնում: Ճիշտ է, այս ամենը կարելի է բուժել սննդանյութերով հարուստ սնունդ ընդունելով, սակայն կորուստն ամբողջովին չի վերականգնվում:

Բարձր խոլեստերինով հարուստ սննդամթերքի ընդունում

Բարձր խոլեստերինով հարուստ սննդամթերքը նույնպես հանգեցնում է իմունային համակարգի թուլացմանը: Խոլեստերինի բարձր մակարդակը սպանում է բակտերիայի ինֆեկցիաները ոչնչացնող  բնական քիլլեր բջիջներին:

Ժողովրդական դեղատոմսեր՝ իմունիտետը բարելավելու համար

Ժողովրդական  դեղատոմսերը ցածր իմունային համակարգը բարձրացնող հիանալի միջոցներ են, քանի որ դրանք բնական են և կողմնակի ազդեցություն չեն թողնում  մեր օրգանիզմի վրա:

hydrastis_canadensis-Желтокорень

Սննդարար նյութերով հարուստ սննդակարգ

Առողջ և սննդարար սննդակարգը ներառում է վիտամիններով և հանքանյութերով սնունդ, որը բարձրացնում է մեր օրգանիզմի իմունային համակարգը:  Վիտամինները և հանքանյութերն օրգանիզմում արտադրում են հակաօքսիդանտներ, և վերջիններս բարձրացնում են իմունային համակարգը:

Կանաչ տերևով բանջարեղեն

Կանաչ տերևով բանջարեղենը վիտամինների և հանքանյութերի մեծ աղբյուր է հանդիսանում: Դրանք մեծ մասամբ պարունակում են վիտամիններ A, E, B1, B2, B9, որոնք շատ կարևոր են լավ իմունային համակարգի համար:

Բանջարեղեն

Գազարը, բրոկոլին, դդումը, կաղամբը, բազուկը, ծաղկակաղամբը, դդմիկը, կանաչ պղպեղը, սոխը, լոլիկը պետք է մեր սննդակարգի անբաժանելի մասը կազմեն, քանի որ դրանք բարելավում են իմունային համակարգը:

Մրգեր

Մրգերը պարունակում են վիտամինների և հանքանյութերի մեծ պաշարներ: Մրգերի ամենօրյա ընդունումը հեռու կպահի մեզ ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչներից: Ցիտրուսային մրգերը` նարինջը, կիտրոնը, պարունակում են մեծ քանակությամբ վիտամին C, որն ամրացնում և բարձրացնում է իմունային համակարգը:

voce

Չիր և ընկուզեղեն

Չիրը և ընկուզեղենը սպիտակուցների, ածխաջրերի և վիտամինների աղբյուր են: Դրանք պարունակում են վիտամիններ A, E, K, կալցիում, երկաթ, պղինձ և այլ հանքանյութեր, որոնք կարևոր են բարձր իմունիտետ ունենալու համար:

Լավ քուն

Լավ քունը կարևոր դեր է խաղում լավ իմունիտետի համար: Հետազոտությունները պարզել են, որ քնի խախտումը վատ ազդեցություն է թողնում իմունային համակարգի վրա և օրգանիզմը խոցելի է դարձնում ինֆեկցիաների և վիրուսների նկատմամբ:

Սխտոր

Սխտորն ամենամատչելի ժողովրդական դեղամիջոցն է ցածր իմունիտետի դեմ: Գիտական հետազոտությունները պարզել են, որ սխտորը կարող է պայքարել վիրուսների, սնկերի և բակտերիաների բազմաթիվ տեսակների դեմ և հիանալի դեղամիջոց է մրսածության և գրիպի համար:

Յոգուրտ

Օրական մեկ յոգուրտ ուտելը նպաստում է ցածր իմունիտետի բարձրացմանը: Վերջին գիտական հետազոտությունները պարզել են, որ յոգուրտն ավելացնում է մարսողական համակարգի L. casei բակտերիաների քանակը, նպաստում է արյան սպիտակ գնդիկների և հակամարմինների զարգացմանը: L casei կամ Lactobacillus casei բակտերիան պայքարում է աղիքային ինֆեկցիաների դեմ: Հիշեցնենք նաև, որ յոգուրտը պայքարում է քաղցկեղի դեմ:

Կանաչ թեյ

Կանաչ թեյը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, պոլիֆենոլներ և ունի հակաբորբոքային և հակաքաղցկեղային հատկություններ: Գիտական հետազոտությունները պարզել են, որ կանաչ թեյը բարձրացնում է իմունային համակարգը և չեզոքացնում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների կործանարար ազդեցությունը:

Հիդրաստիս կամ Желтокорень

Հիդրաստիսը հայտնի է՝ որպես հակաբիոտիկ, որը պայքարում է բակտերային և վիրուսային ինֆեկցիաների դեմ: Կալիֆոռնիայի համալսարանի բժշկական հետազոտությունները պարզել են, որ այս խոտաբույսը բարձրացնում է  իմունոգլոբինի արտադրությունը:

Նիհարել

Հետազոտություները պարզել են, որ գեր մարդկանց մոտ դիմադրողականությունը ցածր է: Ավելորդ քաշի իջեցումը և սննդարար նյութերով հարուստ սննդամթերքի օգտագործումը կվերացնի այս խնդիրը, և դուք կունենաք բարձր իմունային համակարգ:

Աստրալագուս (Astragalus)

Աստրալագուսը հայտնի է ավանդական չինական բժշկության մեջ՝ որպես մրսածության, հոգնածության, ախորժակի կորուստի, սթրեսի, ալերգիաների դեմ հզոր դեղամիջոց: Աստրալագուսի մեջ պարունակվող բաղադրիչները բարձրացնում են իմունային համակարգը և վանում տարատեսակ ինֆեկցիոն հիվանդությունները:

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Բենզինի գինը նվազել է 20 դրամով. ՏՄՊՊՀ

Irina Abovyan

Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր. Արծրուն Հովհաննիսյան

Irina Abovyan

Ճամբարակ-Դիլիջան ավտոճանապարհին հայտնաբերվել է անօգնական վիճակում գտնվող այծյամի (եղնիկ) ձագ և տեղափոխել Երևան /Տեսանյութ/

Irina Abovyan

ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 196-ով, 320 պացիենտ առողջացել է, 3-ը՝ մահացել

Irina Abovyan

35 -ամյա երիտասարդը դաժանորեն սպանել է 39-ամյա տղամարդուն

Irina Abovyan

«Կորոնավիրուսի ու արտակարգ դրության շորշոփի տակ Հայաստանում տեղի են ունենում աննորմալ երևույթներ». Երվանդ Վարոսյան

Irina Abovyan