Եվրոպայի ծառ-2020 մրցույթի հաղթողներն արդեն որոշված են: Հաղթողը 350-ամյա չեխական սոճին է: Այս մասին ասված է մրցույթի կայքում:
Հաղթող ծառը գտնվում է Չուդոբին շրջանում: Դրա պատմությունը կապված է մի գյուղի հետ, որը ջրհեղեղի պատճառով այլևս գոյություն չունի: Տեղի բնակիչները վստահեցնում են, որ այդ սոճու տակ գիշերները նստում է սատանան ու ջութակ նվագում:Երկրորդ տեղում է հայտնվել 242-ամյա գինկո բիլոբա ծառը խորվաթական Դարուվար քաղաքից: