Հասարակություն

Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսից շուրջ 800 մարդ է մահացել. Բորելի

Իտալիայում նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդութունից մահացածների թիվը մեկ օրում կազմել է շուրջ 800 մարդ: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին շաբաթ հայտնել է Քաղպաշտպանության վարչության ղեկավար Անջելո Բորելին:

Վերջինիս խոսքով՝ սա նոր հակառեկորդ է երկրում կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր, մահացության դեպքերի ընդհանուր թիվը հասել է 4825 մարդու:

«Ցավոք, այսօր 793 մահ է գրանցվել մեզ մոտ: Սակայն ուզում եմ ընդգծել, որ մենք չենք տարանջատում «կորոնավիրուսով» մահացածներին և «կորոնավիրուսից» մահացածներին»,- ասել է Բորելին: Երկրի ողջ տարածքում վարակվածների թիվը ներկա պահին կազմում է 42 681 մարդ, որը 4871-ով ավելին է նախորդ օրվանից: Ապաքինվածների թիվը գերազանցել է 6000-ը:

Իտալիայում վիրուսի տարածման առաջին դեպքերը գրանցվել են փետրվարի 21-ին: Մարտի 10-ից ի վեր երկրում խիստ կարանտին է սահմանված: Վենետո մարզի ղեկավարը հրահանգել է սուպերմարկետները ևս փակել կիրակի օրերին:

Կարդացեք նաեվ

Ովքե՞ր առաջինը կտուժեն կլիմայական աղետից․ գիտնականներն են պարզել

Irina Abovyan

Ինչ եք տեսնում այս նկարում, շատ բան կասի ձեր մասին

Irina Abovyan

Արտակարգ դեպք Երևանում. բարձրահարկ շենքի մուտքում և բակում հայտնաբերվել են արնանման հետքեր. կա վիրավոր. հավաքվածներն ասում են՝ հնչել են կրակոցներ

Irina Abovyan

Հակաճգնաժամային առաջին ծրագրով 950 տնտեսվարող անտոկոս վարկ է ստացել

Irina Abovyan

Քանի կրկնավարակ ունենք, հստակ ասել չենք կարող․ իմունիտետ կունենանք, երբ 80%-ը վարակվի

Irina Abovyan

ՔԻՉ ԱՌԱՋ ՊՆ մամլո խոսնակը հայտնեց գիշերը սահմանում տիրող իրավիճակի մասին

Irina Abovyan