Հասարակություն

Թումանյան փողոցի սրճարաններից մեկի շքամուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են և գողացել դրամարկղը․ բերման է ենթարկվել Երևանի 21-ամյա բնակիչ

Մարտի 20-ին, ժամը 10.37-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ մարտի 19-ի ժամը 22.30-ից մարտի 20-ի ժամը 10.00-ն, Թումանյան փողոցում գործող սրճարանի շքամուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են և գողացել դրամարկղը: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ արարքը կատարել է Ամիրյան փողոցում ապրող 21-ամյա մի երիտասարդ, որը ժամը 16.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն։

Հայտնել է նաև, որ Ամիրյան փողոցում գործող սննդի խանութից օրերս գողացել է համակարգիչ:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր:

Կարդացեք նաեվ

Շտապ՝ Քաղաքական բոցեր

Irina Abovyan

Բшրև, Նիկոլ ջան…Երբ դեմքիդ մի պահ երեկ նայեցի, ամոթ ապրեցի բոլորի համար…». Օգտատիրոջ ուշագրավ գրառումը

Irina Abovyan

Զինծառայող Ավետիս Ավետիսյանի ավագ որդին կշարունակի հոր գործը, կրտսեր որդուն հայրը չհասցրեց տեսնել

Irina Abovyan

Երբե՛ք և ոչ մի՛ դեպքում չգնեք սնունդ, որի բաղադրության մեջ կա E128, E250, E251, E508-512, E951… իմացեք, թե որ կոդը ինչ գաղտնիք է թաքցնում իր մեջ

Irina Abovyan

Ստեփանակերտը հրետակոծությունից հետո

Irina Abovyan

Երևան է ժամանել աղբամանների նոր խմբաքանակը՝ թվով 2000 հատ․ Քաղաքապետարան

Irina Abovyan