Շոու-բիզնես

«… Եվ գալու է ժամանակը, երբ սովորական զբոսանքը` դրսում, դառնա ամենասպասված ու երանելի պահը»․

Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ոչ միայն նոր դերերն ու նախագծերն է մշտապես ուշադրության կենտրոնում պահում, այլեւ իր յուրաքանչյուր նոր կերպար ու լուք: Նա նաեւ չափազանց ուշադիր է իր ընկերների հանդեպ, ու նրա միկրոբլոգում հաճախ կարելի է հանդիպել ընկերների հետ ջերմ լուսանկարների: Նազենին նաեւ իր տեսակետն է հայտնում այս կամ այն խնդրի, հասարակական իրողությունների մասին։

Նազենին իր Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որում գարնանային հմայիչ ու ոճային կերպարում է։ Նա կրում է կանաչ երկար վերարկու, երկարաճիտներ, որոնց հետ հիանալի համադրվել են կանաչ պայուսակը, գլխին փաթաթված շարֆն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից հաղորդավարուհին գրել է․ «… Եվ գալու է ժամանակը, երբ սովորական զբոսանքը` դրսում, դառնա ամենասպասված ու երանելի պահը:

Հ.Գ. պարզվում է, որ ես ահավոր շատ եմ սիրում քայլել, չէ, չվազել, չնստել ինչ-որ տեղ, չկանգնել, այլ քայլել… քայլել ու մտածել: Քայլել կանաչներով թաթախված ու կանաչների մեջ` արեւից թեթև կկոցած աչքերով»:

Ավելի վաղ նա գրել էր․ «Հավասարակշռությունը պահելը բարդ է, որևէ իրավիճակում է բարդ, բայց ավելի դժվար է արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելը:

Պետք է ստաբիլ լինել և հավասարակշռված ապրել ի սկզբանե: Լավ ու ամրակուռ սովորույթները օգնում են մարդուն չընկրկել, երբ կա դժվարություն, չընկճվել, երբ անելանելի է թվում իրավիճակը, և չընկնել, երբ ամեն ինչ, թվում է, խախտում է հավասարակշռությունը:

Միտքն ու կշռադատված քայլերը` հավատով կոփված, կբերեն ճիշտ արդյունքի:

Աստված պահապան բոլորիս: Առողջություն` մտքի, հոգու, մարմնի»:

Կարդացեք նաեվ

Անգելինա Գասպարյանը ներկա է եղել Ծառուկյանի որդու հարսանիքին

Irina Abovyan

Մարիամ Մելիքյանն այսպե՞ս է կերակրում իր դստերը․ մե՞ղկ չէ երեխան

Irina Abovyan

Հայ հայտնիներ, ովքեր վարակվել են կորոնավիրուսով

Irina Abovyan

Միայն տեսեք՝ ինչ շքեղ ավտոմեքենա է վարում Վաչե Թովմասյանը

Irina Abovyan

Հիմա արդեն պաշտոնապես. Լոլիտան եւ Դմիտրի Իվանովն ամուսնալուծվել են

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հեռվից ցավը կրկնակի է. Մանո Գրիգորյան

Irina Abovyan