Հասարակություն

Արյան քաղցկեղ ու թոքաբորբ. հինգ վտանգավոր հիվանդություն, որոնք մարդիկ հաճախ են շփոթում հասարակ մրսածության հետ

Մրսածությունը սեզոնային բնույթ կրող ամենատարածված վիրուսային հիվանդություններից մեկն է, որի հիմնական ախտանշաններն են թուլությունը, դողն ու կոկորդի ցավը։ Այս հիվանդությունը շատ տարածված է, սակայն դրա ախտանշանները նման են նաև մի շարք այլ հիվանդությունների ախտանշաններին, որոնք կարող են շատ ավելի վտանգավոր լինել։ Սա նշանակում է, որ մարդիկ կարող են բավական լուրջ հիվանդությունները շփոթել հասարակ մրսածության հետ, ինչը կհանգեցնի շատ լուրջ խնդիրների։

Մասնագետները ներկայացրել են այն վտանգավոր հիվանդությունները, որոնք իրենց դրսևորումներով կարող են շատ նման լինել մրսածությանը։

Արյան քաղցկեղ

Express պարբերականում հրապարակված հոդվածի համաձայն՝ զարգացման վաղ փուլերում արյան քաղցկեղի ախտանշանները շատ նման են լինում մրսածության ախտանշաններին։ Հիվանդի մոտ հաճախ նկատվում է հազ, մարմնի ջերմաստիճանի բարձրացում ու սաստիկ թուլության զգացում, սակայն այս ախտանշանները հազվադեպ են վերագրվում օնկոլոգիական հիվանդությանը, ինչը հանգեցնում է խնդրի հետագա խորացման։

Մոնոնուկլեոզ

Մասնագետները հորդորում են ինքնազգացողության վատթարացման դեպքում հետևել օրգանիզմի բոլոր փոփոխություններին, քանի որ երբեմն անգամ անկարևոր թվացող ախտանշանները կապված են լինում շատ վտանգավոր հիվանդությունների հետ։ Նման հիվանդություններից կարող է լինել մոնոնուկլեոզը, որը մարդիկ հաճախ են շփոթում մրսածության հետ։ Սա սուր ինֆեկցիոն հիվանդություն է, որի հարուցիչն Էպշտեին-Բարրի վիրուսն է։ Այն դրսևորվում է տենդով, թուլությամբ ու կոկորդի ցավով և կարող է առաջացնել շատ վտանգավոր բարդություններ, այդ թվում՝ իմունային անբավարարություն ու լյարդի ախտահարումներ։ Այս հիվանդությանը բնորոշ ախտանշաններից է պարանոցի և մարմնի այլ հատվածների ավշային հանգույցների բորբոքումը, ուստի նման խնդրի առկայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին ու չզբաղվել ինքնաբուժությամբ։ 

Մենինգիտ

Բարձր ջերմությամբ, թուլությամբ ու մրսածությանը հատուկ այլ ախտանշաններով կարող է դրսևորվել նաև մենինգիտը, որը գլխուղեղի և ողնուղեղի ուղեղապատյանների բորբոքումն է։ Այս վտանգավոր ինֆեկցիոն հիվանդության առանձնահատկություններից են պարանոցի մկանների կարկամությունը (ռիգիդություն) և լուսավախությունը, ուստի նման ախտանշանների դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին։ Հարկ է հիշել, որ մենինգիտը լինում է վիրուսային կամ բակտերիալ բնույթի, իսկ դրանց բուժման մեթոդները տարբերվում են։ Սա է պատճառը, որ ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ։

Թոքաբորբ

Սա նույնպես դասվում է այն հիվանդությունների շարքին, որոնց ախտանշանները կարող են նման լինել մրսածության ախտանշաններին՝ շփոթության մեջ գցելով հիվանդներին։ Թոքաբորբի դեպքում հիվանդության ախտանշանները կարող են մեղմվել, իսկ որոշ ժամանակ անց կրկին ի հայտ գալ։ Այս հիվանդության դեպքում երբեմն նկատվում է նորմայից բարձր կամ ցածր ջերմություն, իսկ հազը սկզբում լինում է չոր, իսկ որոշ ժամանակ անց ձեռք է բերում խոնավ բնույթ՝ ուղեկցվելով խորխի կամ անգամ արյան արտազատմամբ։ Նման դեպքերում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին ու հետևել նրա բոլոր ցուցումներին, քանի որ հիվանդությունն անուշադրության մատնելը կարող է ճակատագրական լինել։

Բրոնխաբորբ

Բրոնխաբորբի հարուցիչները նույն տեսակի վիրուսներն են, որոնք հանգեցնում են սուր շնչառական վիրուսային վարակների, այդ թվում՝ մրսածության զարգացման, ուստի զարմանալի չէ, որ այս հիվանդությունների ախտանշանները կարող են բավական նման լինել։ Բրոնխաբորբի առանձնահատկություններից մեկն այն է, որ այս դեպքում հազը պահպանվում է բավական երկար ժամանակ (մինչև երեք շաբաթ), ինչն էլ հուշում է մասնագետին դիմելու անհրաժեշտության մասին։ Այս հիվանդությունը հարկավոր է անպայման բուժել բժշկի հսկողության տակ, այլապես այն կարող է վերածվել թոքաբորբի։

Կարդացեք նաեվ

Օգտակար միջուկով անչափ համեղ ու անուշաբույր բուլկիների բաղադրատոմս

Irina Abovyan

Համացանցում շրջանառվող տեղեկությունը զենքի վաճառքի մասին լկտի սուտ է և մանիպուլյացիա․ՀՀ ՊՆ խոսնակ

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որովհետև մենք բորենիներ չենք․ Արծրուն Հովհաննիսյանը՝ գերիների մասին

Irina Abovyan

Հսկա Դավիթը․ «Էրեբունի» ԲԿ-ում 5 կգ 600 գ քաշով երեխա է ծնվել (լուսանկարներ)

Irina Abovyan

Սկսել են վաճառել ՌԴ տարբեր քաղաքներից դեպի Հայաստան կանոնավոր չվերթերի տոմսեր. դեսպանատունը հայտարարություն է տարածել

Irina Abovyan

Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ

Gevorg Kazaryan