Հասարակություն

Աշխարհում կորոնավիրուսի դեմ մոտ 20 պատվաստանյութ է մշակվում․ ԱՀԿ

Մի քանի երկրներ զբաղվում են COVID-19 վիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծմամբ։ Ինչպես հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետ Մարիա վան Կերխոուվը, այժմ աշխարհում մշակվում է շուրջ 20 պատվաստանյութ, գրում է CNBC-ն։

«Գիտահետազոտական կենտրոններն ամբողջ աշխարհում արագացնում են կորոնավիրուսային պատվաստանյութի մշակումը։ Ներկայում մշակվում է COVID-19 կորոնավիրուսային վարակի դեմ առնվազն 20 պատվաստանյութ: Նրանց առաջին կլինիկական փորձարկումներն արդեն սկսվել են»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մարիա վան Կերխոուվը։

Ելույթ ունենալով մամուլի ասուլիսում՝ ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայնը կարևորել է պատվաստանյութի ստեղծման ժամանակ բոլոր նախազգուշական միջոցների պահպանումը:

«Միակ բանը, որ կարող է ավելի վտանգավոր լինել վատ վիրուսից, վատ պատվաստանյութն է։ Մենք պետք է շատ զգույշ լինենք ցանկացած ապրանքի մշակման հարցում, որը հավանաբար կներկայացվի մոլորակի բնակչության մեծ մասին»,-հավելել է նա։

Հայտնի է, որ այս պահի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 276 462 դեպք է գրանցվել, որից 11 417-ը` մահվան ելքով։ Ապաքինվել է ավելի քան 91 954 մարդ։

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:

Կարդացեք նաեվ

Ո՞վ է Սասուն Միքայելյանի դստեր ընտրյալը և ինչպե՞ս է անցել կայացած հարսանիքը (լուսանկար)

Irina Abovyan

Հայ գիտնականների ստեղծած նոր ախտահանիչը վայրկյանների ընթացքում սպանում է մանրէները

Irina Abovyan

Շոկոլադը սիրելու մի քանի պատճառ

Irina Abovyan

Երբ մարդը շոգին դիմակով է, թվում է՝ շնչահեղձ է լինում. օգտակար հնարք՝ դիմակը կրելը հեշտացնելու համար

Irina Abovyan

Մահվան ելքով վրաերթ Արմավիր քաղաքում․ 39-ամյա հետիոտնը տեղում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

Ucom-ի ողջ ղեկավար կազմը հրաժարական է տվել

Irina Abovyan