Հասարակություն

Արև մարդիկ պետք է դառնան հասարակության լիարժեք անդամ․ ՄԻՊ ուղերձը Դաունի համախտանիշի միջազգային օրվա առթիվ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ուղերձ է հղել Դաունի համախտանիշի միջազգային օրվա առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից:

«Մարտի 21-ը Դաունի համախտանիշի միջազգային օրն է։ Իզուր չէ, որ հասարակությունը նրանց անվանում է արևներ, քանի որ նրանք իրենց անկեղծ ժպիտով ու դրական էներգիայով «վարակում» են բոլորիս։

Մենք պետք է մեր վերաբերմունքով ու գործողություններով կոտրենք դաունի համախտանիշ ունեցող մարդկանց նկատմամբ կարծրատիպերը և գործադրենք ջանքեր, որպեսզի նրանք դառնան հասարակության լիարժեք անդամ․ բացահայտենք նրանց կարողությունները, սովորեցնենք ինքնուրույն կյանք վարելու հմտություններ։

Պետությունը պետք է մասնակից դարձնի դաունի համախտանիշ ունեցող մարդկանց որոշումների կայացման գործընթացին, հատկապես այն որոշումների, որոնք իրենց կյանքի համար էական նշանակություն ունեն։ Այս կարևոր սկզբունքի ապահովման համար պետությունը պետք է ապահովի տեղեկատվության մատչելիության և ներառական միջավայր։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը միանում է ՄԱԿ-ի այս տարվա #Մենքորոշումենք կարգախոսին»,- ասվում է ուղերձում։

Կարդացեք նաեվ

Արցախում այս պահին իրավիճակը հարաբերական հանգիստ է

Irina Abovyan

Մի լուսանկարի պատմություն. Միակ ընտանեկան լուսանկարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

Դավո, խփե՞լ ես, խփել եմ. կադրեր ռազմաճակատից (տեսանյութ)

Irina Abovyan

Այս հզոր մարդու ջանքերի շնորհիվ հեղափոխությունը փայլուն հաղթանակ ունեցավ

Irina Abovyan

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել.Արատեսի դպրական կենտրոնից

Irina Abovyan

Ինչու են ցանկացած ամսվա 1-ին, 10-ին, 19-ին և 28-ին ծնված երեխաները յուրահատուկ

Irina Abovyan