Հասարակություն

Կորոնավիրուսով վարակվածների թվով Իրանին շրջանցել են նաև Գերմանիան և ԱՄՆ-ը. թարմ տվյալներ

Վիրուսից վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը, որտեղից էլ սկսել է բռնկումը։ Այստեղ վարակվածների թիվը 81 հազար 8 է, թեպետ, նոր դեպքերի նվազում է նկատվում: Վարակվածների մեծ թվով երկրորդ տեղում Իտալիան է, այնտեղ կորոնավիրուսով վարակվել է 47 հազար 21 մարդ։ Իտալիան եվրոպական այն երկիրն է, որտեղ բարձր է վիրուսից մահացության ցուցանիշը՝ կազմելով 4 հազար 32:

Վարակվածների մեծ թվով երրորդ տեղում է հայտնվել է Իսպանիան՝ անցնելով Իրանին, այստեղ կորոնավիրուսի հաստատված 21 հազար 571 դեպք կա, մահացածները 1093-ն են: Մարտի 21-ի տվյալներով՝ վարակվածների թվով Իրանին շրջանցել են նաև Գերմանիան և ԱՄՆ-ը: Գերմանիայում կորոնավիրուսով վարավածների թիվը 19 հազար 848 է, ԱՄՆ-ում՝ 19 հազար 774: Վարակվածների թվով տևական ժամանակ երրորդ տեղում գտնված Իրանն 6-րդ տեղում է, այստեղ վարակվածների թիվը 19 հազար 644 է: Ֆրանսիայում վարակվածների թիվը հասել է 12 հազար 612-ի, Հարավային Կորեայում՝ 8 հազար 799-ի, Շվեյցարիայում 5 հազար 615-ի, Մեծ Բրիտանիայում՝ 3 հազար 983-ի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրված երկրների և տարածքների թիվը 180-ից ավելի է: Կորոնավիրուսով վարակման դեպքեր հաստատվել են Նիգերիայում, Սոմալիում, Չադում, Գամբիայում, Զիմբաբվեում և այլն:

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

Ձեր թշնամիներն՝ ըստ կենդանակերպի նշանների. ումի՞ց պետք է զգուշանալ

Irina Abovyan

Նպատակին հասնելու համար հիշեք 72 ժամի կանոնը

Irina Abovyan

18+. Տեսախցիկն արձանագրել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Irina Abovyan

Հունվարին տղաս զորացրվեց, մորը թե -Ի՞նչ կուտենք մամ ջան․․․ Ասացի․․․Ավագ Պապոյանի փայլուն գրառումը բանակում սննդի կարգավորման մասին

Irina Abovyan

Ոստիկանները բերման ենթարկեցին Սարգիս Գրիգորյանին

Irina Abovyan

Ամենաառողջ միրգը,որը կանխում է ծերացումը,բուժում է տարբեր տեսակի վիրուսները և կանխարգելում քաղցկեղը

Irina Abovyan