Հասարակություն

«Դուք անպարտելի չեք». ԱՀԿ ղեկավարը կոչ է հղել երիտասարդներին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խիստ զգուշացում է հղել երիտասարդներին, որոնք կարծում են, թե տարիքը նրանց կարող է պաշտպանել կորոնավիրուսից․ նման հայտարարությամբ մարտի 20-ին հանդես է եկել ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը, գրում է bbc.com կայքը։ 

«Այսօր հաղորդագրություն ունեմ երիտասարդների համար․ դուք անպարտելի չեք։ Այդ կորոնավիրուսը կարող է ձեզ մի քանի շաբաթով հիվանդանոց գցել կամ սպանել։ Անգամ եթե դուք չհիվանդանաք, ձեր ընտրությունը` ուր գնալ,  կարող է մեկ ուրիշի համար կյանքի և մահվան հարց լինել»,- հայտարարել է Հեբրեյեսուսը։

Նա նաև շատ երիտասարդների շնորհակալություն է հայտնել «ոչ թե վիրուս, այլ տեղեկություններ տարածելու համար» և հավելել․ «Ամեն օր մենք ավելի շատ բան ենք իմանում կորոնավիրուսի և դրանով պայմանավորված հիվանդության մասին։ Հանգամանքներից մեկը, որն ուսումնասիրում ենք, այն է, որ չնայած, որ կորոնավիրուսից ամենաշատը ծերերն են տուժել, երիտասարդությունը նույնպես անվտանգության մեջ չէ»։

«Շատ երկրներից ստացված տվյալները պարզ ցույց են տալիս, որ մինչև 50 տարեկան մարդիկ հոսպիտալացման կարիք ունեցողների շրջանում զգալի թիվ են կազմում»,- նշել է ԱՀԿ ղեկավարը։

Հայտնի է, որ այս պահի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 276 462 դեպք է գրանցվել, որից 11 417-ը` մահվան ելքով։ Ապաքինվել է ավելի քան 91 954 մարդ։

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:

Կարդացեք նաեվ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում չօգտվել հայկական ավիաըկերություններից, քանի որ դրանք ԵՄ սև ցուցակում են

Irina Abovyan

Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած ևս 185 ընտանիքի բնակարանային խնդիրը կլուծվի

Irina Abovyan

Եթե սիրում եք, ապա կարևոր է…

Irina Abovyan

Կորոնավիրուսով վարակման եւս 3 դեպք է հաստատվել. նրանք նույնպես հայտնի նշանդրեքից են

Irina Abovyan

Հայկական բաստուրմայի համար հերթ են կանգնում. ինչն է զարմացրել իտալացի լրագրողին

Irina Abovyan

Թեստ. ինչ եք տեսնում լուսանկարում

Irina Abovyan