Հասարակություն

Պարզվել է Արարատի մարզում՝ Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորանում, տեղի ունեցած ողբերգական ավտովթար-վրաերթի հետևանքով մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնի պետ Վահե Լաչինյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Ավետյանի կողմիղ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է սեպտեմբերի 13-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթար-վրաերթի հետևանքով մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ BMW-ն վարել է Վայոց Ձորի մարզի բնակիչ, 31-ամյա Խաչիկ Սողոմոնյանը, Mercedes Sprinter-ը վարել է Սյունիքի մարզի բնակիչ, 36-ամյա Մհեր Գևորգյանը:

Վրաերթի հետևանքով մահացել է Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի բնակիչ, 36-ամյա Ռադիկ Թորոսյանը, իսկ նրա կինը՝ 33-ամյա Արփիկ Մարտիրոսյանը, BMW-ի վարորդ Խ. Սողոմոնյանը, նրա ուղևորներ, Վայոց Ձորի մարզի բնակիչներ, 18-ամյա Արման Դեմիրճյանը, 24-ամյա Անի Պողոսյանը, 16-ամյա Գարեգին Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն, իսկ Mercedes-ի վարորդ Մ. Գևորգյանը՝ Վեդիի բժշկական կենտրոն:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 13-ին խոշոր ավտովթար-վրաերթ էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի ահմաններում, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 67 կմ հատվածում, Երասխավան գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes Sprinter և BMW մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Mercedes Sprinter-ն կողաշրջվել էր, իսկ մինչ այդ, ըստ դեպքի վայրում հավաքվածների, բախումից հետո BMW-ն առաջ էր ընթացել և վրաերթի ենթարկել նշված հատվածում ձմերուկ վաճառողին, որը տեղում մահացել էր:

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները:

Օպերատիվորեն ժամանել էր նաև Արարատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նախ տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել 5 վիրավորի, այնուհետև տեղափոխել «Արարատ» բժշկական կենտրոն:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Վահե Լաչինյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Ավետյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ա. Ավետյանի որոշմամբ Արարատի քննչական բաժնում՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարներըև տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ


Կարդացեք նաեվ

«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին. Ջուր չի լինելու

Irina Abovyan

Ընտրեք այս պատկերներից մեկը և իմացեք ինչ է սպասվում Ձեզ մոտակա օրերին

Irina Abovyan

Ահա, թե ինչպիսի կին եք դուք՝ ըստ Կենդանակերպի նշանի. իմը լրիվ համընկավ

Irina Abovyan

Մարտի 25-ի աստղագուշակ

Irina Abovyan

Նոյեմբերյանում 12 բուժաշխատող վարակված է

Irina Abovyan

Վարչապետն ընտանիքի հետ այցելել է Լոռի բերդ

Irina Abovyan