Հասարակություն

Ինչպես է Երևանում տեղի ունեցել դանակահարությունը (Տեսանյութ)

Ինչպես է Երևանում տեղի ունեցել դանակահարությունը (Տեսանյութ)

Սեպտեմբերի 12-ին, ժամը 3-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ Արգիշտիի փողոցի շենքերից մեկի բակում ծեծկռտուք է:

Ավելի ուշ հաղորդում ստացվեց նաև հիվանդանոցից. նշված հասցեից գոտկատեղի կտրած-ծակած վերքով 32-ամյա մի տղամարդ էր բուժօգնության տեղափոխվել:

Օպերատիվ խմբի մի մասը՝ դեպքի վայր, մյուսները հիվանդանոց մեկնեցին: Բացահայտման ուղղությամբ ձեռնարկված արագ և օպերատիվ աշխատանքի շնորհիվ քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ տուժողին մարմնական վնասվածք է պատճառել Նորաշեն թաղամասի 32-ամյա մի բնակիչ:

Նույն օրը նա բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին և տվեց խոստովանական բացատրություն:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

Տեսանյութը ստորև

Կարդացեք նաեվ

Շփման գծում տեղի է ունեցել զոհված զինծառայողների մարմինների փոխանակում

Irina Abovyan

358-ը՝ ծանր, 58-ը՝ ծայրահեղ ծանր, 15-ը միացված է թոքային օդափոխման սարքին․ վարչապետը նոր թվեր ներկայացրեց

Irina Abovyan

Դժոխք էր, պատերազմ չէր. մենք 30 տարի «էշի ականջում» քնած ենք եղել. ազատամարտիկ

Irina Abovyan

Սեւանա լճում ջրահեղձված քաղաքացի չի հայտնաբերվել

Irina Abovyan

Ինչն է բնորոշում կենդանակերպի յուրաքանչյուր նշանին

Irina Abovyan

Երևանում և 2 մարզում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Irina Abovyan