Հասարակություն

Օրացույց․ 15-ը սեպտեմբերի․ Լավրենտի Բարսեղյանը Պուտինից պահանջ ունի՝ վերադարձրեք մեր գանգերը (տեսանյութ)

Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանը վաղուց լրագրողի երես չէր տեսել։ Նորակառույց շենքում 1997-ի սեպտեմբերի 15-ին նա հանդիպում է լրագրողներին եւ ասում, որ նախորդ տարվա առաջին 6 ամիսների մեր սղաճն ամենաօպտիմալն է նախկին ԽՍՀՄ եւ արեւելաեվրոպական երկրներում՝ 5,7 տոկոս։ 1997-ի առաջին 6 ամսվա սղաճը գերազանցել է 15 տոկոսը։ Պատճառն այն է, որ մեկ տարում երեք վարչապետ փոխվեց։

1999-ի այս օրը Գիտությունների Ազգային ակադեմիայում Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանին շնորհում են բնական եւ հասարակական գիտությունների ակադեմիկոսի կոչում։ Նա մեծ դեր ունի երկրորդ հայկական պետականության ստեղծման գործում։ Ղուկասյանն ասում է՝ մեզ երկու պետականություն պետք չէ, պարզապես առայժմ Հայաստանը պատրաստ չէ Ղարաբաղին ընդունել իր կազմում։

2000-ի սեպտեմբերի 15-ին Հայաստանի 18 թերթի բաժանվում է արտոնագրված համակարգչային ծրագիր։ Դրա մեջ կան սկավառակներ, հայկական արտոնագրված տառատեսակներ, գրաֆիկական եւ էջադրման ծրագրեր։ Այսուհետ 18 թերթ տպարան կհասնի ոչ թե թղթի վրա, այլ էլեկտրոնային տարբերակով։

Նույն օրը կառավարության նիստում հաստատել են էներգետիկ համակարգի ֆինանսական առողջության ծրագիրը։ Համակարգն ունի 70 միլիարդ դրամի ներքին պարտավորություններ եւ նույնքան էլ պարտքեր։ Պատասխան տվողը էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Ռոբերտ Նազարյանն է։

2001-ի այս օրը Ազգային Ժողովում գործող քաղաքական ուժերից շատերը չեն կողմնորոշվում՝ օգնելու՞ են երկրորդ անգամ նախագահ դառնալու ցանկություն ունեցող Ռոբերտ Քոչարյանին, թե ոչ։

2001-ի այս օրերին Երեւանում լուրեր են տարածվել, որ մի մոլագար դպրոցներից երեխաներ է առեւանգում։ Աղմուկի պատճառը Երեւանի շենքերին փակցված 5 անգամ դատապարտված այս մարդու լուսանկարն է։ Մարդը երկու շաբաթ առաջ փախել է Նուբարաշենի հոգեբուժարանից։ Ոչ ոք նրա տեղը չգիտի։

2001-ի այս օրը Երեւանի պետական համալսարանը Վլադիմիր Պուտինին շնորհում է պատվավոր դոկտորի կոչում։ Այնուհետեւ Պուտինը խոսում է Ղարաբաղի խնդրից՝ ճիշտը փոխզիջումն է, Ռուսաստանը շահագրգռված չէ կոնֆլիկտներով։ Ուսանողներից մեկը հետաքրքրվում է՝ արդյո՞ք Պուտինը Ղարաբաղը համարում է հակամարտող կողմ։ Ի դեպ այս նույն հանդիպմանը Պուտինը եւ Քոչարյանը խոսում են իրենց սպորտային նախասիրություններից։ Հեռանալուց առաջ Պուտինը հասցրել էր գլուխ խոնարհել ցեղասպանության զոհերի հիշատակի առաջ։ Կարելի էր նկարահանել ծաղկեպսակը, խոնարհումը, բայց ոչ ծառատունկը։

Այստեղ Պուտինը ցեղասպանության թանգարանի տնօրենից տեղեկանում է, որ 1917-ին ռուսներն իրենց հետ Ռուսաստան են տարել 15 թվականին Վանի գյուղերից մեկում սպանված եւ չհուղարկավորված ավելի քան 4 հազար հայերից 175-ի գանգերը։ Թեպետ այդ գանգերը Մոսկվայի մարդաբանության թանգարանի սեփականությունն են, Լավրենտի Բարսեղյանը Պուտինից պահանջ ունի՝ վերադարձրեք մեր գանգերը։

2001-ի այս օրը Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ հետ տուն է ճանապարհում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ նրա տիկնոջը։ Տիկնայք անգամ չէին հասցրել փոխել իրենց երեկոյան զգեստները, որով մասնակցում էին Վլադիմիր եւ Լյուդմիլա Պուտինների պատվին կազմակերպած ընդունելությանը։ Հեռանալիս Պուտինը առանձնահատուկ սեղմում է Սերժ Սարգսյանի ձեռքը։

Կենտրոն համայնքի թաղապետ, ՀՀՇ վարչության անդամ Արարատ Զուրաբյանը 2001-ի այս օրը Հյուսային պողոտայի գերակա շահի զոհերին քաղաքապետարանում համոզում է ընդունել փոխհատուցման գումարները։ Բնակիչներին առաջարկվում է քառակուսի մետրի դիմաց 450 ԱՄՆ դոլար։ «Եթե այս գումարով չբավարարվեք, կտանք կրկնակին»,-ասում է Արարատ Զուրաբյանը։

2009-ի սեպտեմբերի 15-ին մի խումբ դաշնակցականներ արտգործնախարարության շենքի մոտ սկսում են հացադուլ։ Նրանք պահանջում են քննարկում սկսել հայ-թուրքական նախաստորագրված փաստաթղթի շուրջ։ Ըստ Կիրո Մանոյանի, իշխանությունը պարտվողական քաղաքականություն է իրականացնում։

2010-ի այս օրը Ազգային Ժողովում խոսքուզրույցի հիմնական թեման ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Փոստանջյանի հայ իրականության մեջ աննախադեպ վարքն է՝ նա խզում է Վիկտոր Դալլաքյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունները։ Նա վիրավորվել է բարեգործներին ուղղված Դալլաքյանի այն խոսքերից, ըստ որի «գարշելի միջոցներով հարստություն դիզած հաստավզի առջեւ ստորանալով ոտքերն են լիզում կեղտի միջից գլուխ բարձրացրած գործիչները»։

Կարդացեք նաեվ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետք է ձմռանը ուշադիր լինել, շնչառական վարակներն ակտիվանում են. Թորոսյան

Irina Abovyan

Շատ կարևոր է իմանալ: Արդյոք կորոնավիրուսը փոխանցվում է ճանճերի կամ մոծակների միջոցով

Irina Abovyan

Եղե՞լ են բուժաշխատողներ, որոնք հրաժարվել են աշխատել. պարզաբանում է «Շտապօգնության» ղեկավարը

Irina Abovyan

«Կորոնավիրուսը սննդի միջոցով չի կարող փոխանցվել մարդկանց». Դավիթ Պիպոյան

Irina Abovyan

Բնության անգին պարգև, որ բուժում է գրեթե ԱՄԵՆ ԻՆՉ. ահա, թե ինչն է դա…

Irina Abovyan

Գևորգ Պետրոսյանը՝ տանը տանձիկ է ծեծում (Տեսանյութ)

Irina Abovyan