Հասարակություն

Ավտովթար՝ Տավուշի մարզում. բախվել են Mercedes-ն ու Honda Elison-ը. 8 վիրավորներից 2-ը դպրոցականներ են

Երեկ՝ սեպտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Երևան-Իջևան-Մայիսյան կամուրջ ավտոճանապարհի 142 կմ հատվածում բախվել են Ազատամուտ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Հայկ Սարիբեկյանի վարած Mercedes և Սևքար գյուղի բնակիչ՝ 55-ամյա Հովհաննես Օհանյանի վարած Honda Elison մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հատյնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Սարիբեկյանն ու Honda-ի ուղևորներ՝ Լուսաձոր գյուղի բնակիչներ, 17-ամյա Արևիկ Ս-ն, 7-ամյա Սամվել Ս-ն, 63-ամյա Արաքսյա Սիմոնյանը, 37-ամյա Մարինե Աղինյանը, 67-ամյա Լորիկ Սիմոնյանը, 44-ամյա Հակոբ Սիմոնյանը և 37-ամյա Ռոման Սիմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ հետաքննիչ Իսախանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք նաեվ

Հեռու պահեք հեռախոսները ձեր երեխաներից

Irina Abovyan

«Արզնի 1-Երևան» ջրատարը վթարվել է․ Երևանի 3 վարչական շրջանում սպասվում է ջրանջատում

Irina Abovyan

Ադրբեջանցիները , ըստ էության, չեն հասկանում՝ ինչ է կրակի դադարեցումը. Զոհրաբ Մանացականյանը՝ «Ալ-Ջազիրա»-ին

Irina Abovyan

Այսօր չունենք ավելի կարևոր հրամայական, քան վարակի տարածման կանխարգելումը. Գարեգին Բ

Irina Abovyan

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 813 նոր դեպք, 26 մահ

Irina Abovyan

Ի՞նչ է կարելի և ի՞նչ է արգելվում անել արևային այրվածքների դեպքում

Irina Abovyan