Հասարակություն

Քեյթ Միդլթոնը վարդագույն կոստյումով այցելել է լոնդոնյան բժիշկներին (ֆոտո)

38-ամյա Քեյթ Միդլթոնը եւ 37-ամյա արքայազն Ուիլյամն առաջին անգամ հանդիպել են այն բժիշկների հետ, որոնք աշխատում են կորոնավիրուսով հիվանդների հետ: Քեմբրիջի դուքսներն այցելել են Լոնդոնի շտապ օգնության կենտրոն։

Ամուսինները շնորհակալություն են հայտնել շուրջօրյա ծառայության աշխատակիցներին՝ պանդեմիայի դեմ պայքարում իրենց ներդրման համար։  Արքայազն Ուիլյամը խոսել է ոչ միայն իր անունից, այլեւ Մեծ Բրիտանիայի թագուհու եւ արքայազն Չարլզի, որոնք տարիքի պատճառով հայտնվել են ինքնամեկուսացման մեջ:

Բժիշկները խոստովանել են, որ այժմ նրանք չորս անգամ ավելի շատ զանգեր են ստանում, քան սովորական ժամանակ: Դուքսները հրաժարվել են ձեռքսեղմումներից, պահպանել են հեռավորությունը եւ երկու անգամ օգտագործել են ձեռքերի համար հակասեպտիկներ։

Դքսուհի Քեթրինը կրում էր վարդագույն կոստյում․ կարճ տաբատ, պիջակ։ Հանդերձանքն ընդգծել է արքայադուստր Դիանայի որդու կնոջ բարեկազմ մարմինը։

Այցի կադրերը հայտնվել են ընտանեկան զույգի Instagram-ում։  «Եկեք գործենք փորձագետների խորհուրդներին համապատասխան. մնացեք տանը, եթե դուք կամ ինչ-որ մեկը, ում հետ դուք ապրում եք, ախտանշաններ ունի։  Խուսափեք շփումներից, երբ դրանք անհրաժեշտ չեն, որպեսզի օգնենք կորոնավիրուսի տարածումը նվազեցնելուն», — ասվում է զույգի ուղերձում։

Կարդացեք նաեվ

Հենց հիմա բոլոր տնօրենները այդ ամենին պետք է վերջ տան․ Արայիկ Հարությունյան

Irina Abovyan

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Ford Fusion-ն ու շտապօգնության ավտոմեքենան, վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan

Ստեփանակերտում եմ. հաղթանակը մերն է լինելու. Աննա Հակոբյան

Irina Abovyan

Ադրբեջանցի շախմատիստները ցավակցել են Լևոն Արոնյանին

Irina Abovyan

Աշակերտների մի մասը դուրս է մնում այս ամենից․ կրթության փորձագետը՝ հեռավար դասերի մասին

Irina Abovyan

Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է գրանցվել

Irina Abovyan